26-ամյա Ալեքսանդր Բենալիան անցյալ շաբաթ հեռացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից։ Պատճառը տեսագրությունն է, որտեղ Բենալիան ծեծի է ենթարկում ցուցարարներից մեկին։ Այժմ նա կալանավորված է, գրում է Daily Mail-ը։
Էմանուել Մակրոնը նրա գործողությունները «հիասթափեցնող» և «դավաճան» է անվանել, սակայն իրեն է պատասխանատու համարել միջադեպի համար։
«Նրանք պատասխանատուի են սպասում, ձեր առջև միակ պատասխանատուն ես եմ։ Թող նրանք, որոնց դա պետք է, ինձ մոտ գան։ Ես պատասխան կտամ ֆրանսիացի ժողովրդին»,-ասել է նա՝ նկատի ունենալով իր լռության քննադատությունը հանրության կողմից միջադեպի մասին իմանալուց հետո։
Նախագահի նման հայտարարությունները Մակրոնի և Բենալիայի հատկապես մտերմիկ հարաբերությունների մասին լուրերի պատճառ դարձան։
«Հառա՛ջ, հանրապետություն» կուսակցության համակուսակիցների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ Բենալիան երբեք իր սիրեկանը չի եղել և կատակել․ «թիկնապահը հասանելիություն չունի Ֆրանսիայի միջուկային զենքի ծածկագրերին»։
«Ալեքսանդր Բենալիան երբեք միջուկային ծածկագրերի չի տիրապետել։ Ալեքսանդր Բենալիան երբեք նախագահի նստավայրում 300 ք/մ տարածք չի զբաղեցրել։ Ալեքսանդր Բենալիան երբեք 10000 եվրո չի ստացել։ Ալեքսանդր Բենալիան իմ սիրեկանը չէ»,-ասել է Մակրոնը։

14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55