«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի հյուսիսային այդ շրջաններում գործունեություն ծավալող հայ բիզնեսմենների հետ և նրանց հրավիրելով Հայաստան ներդրումների՝ նրանց հետ հանդիպմանն արել է կարևորագույն քաղաքական հայտարարություններ: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, դրա գործնական և անառարկելի ընթացքի մասին չէ, ինչն արդեն հնչում է մի քանի անգամ, և ինչը գործնականում տեղի է ունենում Հայաստանում:
Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական հարաբերության, դրանում Հայաստանի շահերի ոտնահարում թույլ չտալու մասին՝ միաժամանակ արձանագրելով էներգետիկայի ոլորտում մի շարք իրողություններ, որտեղ Հայաստանի շահը ակնհայտորեն ոտնահարված է: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տա իր շահի հաշվին որևէ մեկի հարստացում, և այն դեպքերում, երբ կա Հայաստանի շահերի ակնհայտ ոտնահարում, պայմանագրային գործընթացներն ակնհայտորեն կկասեցվեն:
Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները չափազանց կոշտ են ու աննախադեպ, ըստ էության՝ անսովոր են հայ-ռուսական հարաբերության մասին լսող և լսած ականջների համար, հատկապես այն ականջների, որոնք նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման և վտանգների մասին խոսակցությունների և քարոզչության հետևից են երևում Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր՝ փորձելով առաջացնել Ռուսաստանի իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ Պուտինի հակազդեցությունը այդ հեղափոխության ու դրա արդյունքում իշխանության եկած Փաշինյանի հանդեպ:
Սրանով հանդերձ, սակայն, հետաքրքիր է նաև, որ Սանկտ Պետերբուրգում այդ աննախադեպ կոշտ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն անում է մինչ այնտեղ մեկնելը «էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո, որտեղ նա խոսել էր Պուտինի հետ իր շփումների մասին: Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ շփվելը եղել է իր պատկերացրածից ավելի դյուրին, քանի որ ՌԴ նախագահը բաց և անկեղծ խոսող մարդ է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հենց բաց և անկեղծ բնույթն է, որ պետք է լինի հայ- ռուսական բարեկամական հարաբերության հիմքում, որը չպետք է ունենա որևէ մութ կողմ: Ըստ էության, Փաշինյանն ակնարկում է, որ մինչ այժմ այդ հարաբերությունն ունեցել է շատ մութ կողմեր, որոնք մութ են եղել ոչ միայն Հայաստանի հասարակության, այլ նաև հենց ՌԴ նախագահ Պուտինի համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44