Երկար տարիներ արկղներում պահված «հարստությունը» վերջապես հանրությանը ներկայացնելու հնարավորություն կլինի: ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոց, 74 հասցեում գտնվող հիվանդանոցի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը դեռ մայիսի 27-ին գրություն էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը տրամադրել Շիրակի երկրագիտական թանգարանին։ Կառույցը, հիվանդանոցի այլ կառույց տեղափոխվելուց հետո, դատարկ էր:
Նախարարն անձամբ այս ընթացքում այցելեց Գյումրի՝ եղավ երկրագիտական թանգարանում, ծանոթացավ պայմաններին:
Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1930 թվականին: 70 տարիների ընթացքում այստեղ են կենտրոնացվել պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերը եզակի են և ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանությանը, հնագիտությանը, մարդաբանությանը, ազգագրությանը, դրամագիտությանը, գեղարվեստական կյանքին, նոր և նորագույն պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութերի հավաքածուներում:
Չնայած ետերկրաշարժյան ծանր պայմաններին, թանգարանը Գյումրիում և Երևանում իրականացրել է մի քանի ցուցահանդեսներ:
Թանգարանը 1990 թվականից ուղղակի կապերի մեջ է Նանտի Դոբրեի թանգարանի հետ, որի արդյունքում իրականցվել են աշխատակիցների փոխադարձ ստաժավորումներ, հազվագյուտ հնագիտական իրերի անվճար վերականգնում Ֆրանսիայում և այլ միջոցառումներ: Համագործակցության արդյունքում 1996 թ. Նանտում և 1998 թ. Լիոնում կայացավ ,Հին Հայաստանի գանձերը» խոշոր ցուցահանդեսը:
Արմենուհի Մխոյան
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55