ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերհսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին մակնշումը` տպագրված հենց թիթեղյա տարայի վրա, պարունակել է «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառումը, ինչը եղել է ծածկված երկրորդ` թղթե պիտակի միջոցով:
Թիթեղյա տարայի մակնշման համաձայն՝ տարայում մսաբուսական պահածո է` կարմիր լոբի, ԽԵԿ միս (խոշոր եղջերավոր կենդանի), գլուխ սոխ, գազար, արևածաղկի ձեթ բաղադրությամբ, իսկ համաձայն երկրորդ՝ թղթե պիտակի մակնշման` տավարի շոգեխաշած միս:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տարայի պարունակությունը համապատասխանում է երկրորդ մակնշման բաղադրությանը՝ իրացվել է շոգեխաշած միս:
«Հարկ է նշել, որ երկու պիտակների վրա էլ նշված է միևնույն արտադրողի անունը` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ: Պարզվել է, որ ընկերությունն արտադրանք է թողարկում ինչպես ՊՆ, այնպես էլ իրացման ցանցի համար, և, համաձայն տնտեսվարողի բացատրության, տեղի է ունեցել թյուրիմացություն՝ աշխատակիցների անփութության պատճառով:
Այդուհանդերձ առավել հավանական է համարվում, որ այդկերպ փորձ է արվել շրջանառությունից դուրս բերել ավելացած տարաները:
Արտադրողին տրվել է արտադրանքի հետկանչի կարգադրագիր և խախտումները վերացնելու հանձնարարական: Արտադրողը խմբաքանակը հետ է կանչել իրացման ցանցից:
Հավելենք, որ ուսումնասիրության պահին ընկերությունում արտադրական գործընթաց չի եղել և, համաձայն տնտեսվարողի բացատրությունների, արտադրությունը չի գործում ավելի քան երկու ամիս»,- ասվում է հայտարարության մեջ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տնտեսվարողի կողմից ներկայացված բացատրությունների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի պաշտպանության նախարարությանը:
«Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին կրկնապիտակի կամայական օգտագործման դեպք նկատելիս (անկախ այն հանգամանքից, թե ինչ տեղեկատվություն է թաքցված) ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Թեժ գծին» (010)20-60-40 կամ (012)90-60-90 շուրջօրյա հեռախոսահամարներով»,- նշել են տեսչական մարմնից:
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44