Առողջապահության նախարարը պետք է հիմնավորի իր ասածը, իր քայլերը, չի կարելի այդպես. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ անդրադառնալով Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին պաշտոնից ազատելու մասին նախարարի որոշմանը:
«Չեմ կարծում, որ հիմքեր կան, որքան գիտեմ՝ դեռևս ստուգումներ են իրականացվում, և եթե չեմ սխալվում՝ չեն էլ ամփոփվել այդ տվյալները»,-ասաց նա:
Դերենիկ Դումանյանը նշեց, որ Արա Մինասյանը մեծ վաստակ ունի և նման վերաբերմունքն անընդունելի է: «Շատ պատրաստված մասնագետ է, բացի այդ, ինքը նաև մեծ գործ է կատարել և՛ պատերազմի տարիներին, և՛ դրանից հետո, հազարավոր մարդիկ են անցել այդ կառույցով, ուղղակի կարելի էր հարգալից վերաբերվել նման ճանապարհ անցած անձանց նկատմամբ»,-ասաց նա:
Հարցին, թե ըստ նրա, նախարար Թորոսյանի նման քայլերն անձնավորվա՞ծ են, Դերենիկ Դումանյանը պատասխանեց, թե չի կարծում. «Չեմ կարծում, որ անձով է պայմանավորած, չեմ կարծում, որ մեկը Արա Մինասյանին ճանաչի ու նրա անձի հետ խնդիր ունենա։ Ինձ համար էլ անհասկանալի է, թե ինչու են նման քայլերի դիմում»:
Նախկին նախարարը նշեց, որ չպետք է հասցնել նման իրավիճակի, որ կոլեկտիվները դուրս գան բողոքի:
«Դա հիվանդանոց է, դա խանութ չի, առևտրի կենտրոն չի, ռեստորան չի, անտեղ հիվանդներ են մտնում, ամեն րոպե ծանր հիվանդներ են գալիս գնում, բժիշկները պետք է հանգիստ պայմաններում պետք է աշխատեն, եթե դու ինչ-որ խնդիր ունես, մեկին ուզում ես աշխատանքից ազատես, դրան օրինական 100 և ավելի տեսակ կա, ձև կա, բայց ոչ այս ձևը»,-ասաց նա, միաժամանակ շեշտեց, որ իր համար ընդունելի է նաև, որ բուժհիմնարկի կոլեկտիվն էլ այս մեթոդներն է ընտրել: «Չէ որ հիվանդներ կան, ամենամեծ հիվանդանոցն է Երևան քաղաքի»,-ասաց նա:
Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01