Եթե Հայաստանը ցանկանում է փոխել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ապա հենց պաշտոնական Երևանը պետք է նախաձեռնի այդ պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գործընկեր պետություններին Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը սկսելու առաջարկը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ ՀԱՊԿ գործընթացի կանոնների համաձայն՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, եթե Երևանում դրա վերաբերյալ արդեն պաշտոնական որոշումը կայացվել է:
ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ տվյալ հարցի շուրջ հայկական կողմին բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու նրա հայազգի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում:
Մինչդեռ ՌԴ դիվանագիտության բարձրաստիճան աղբյուրը ՏԱՍՍ գործակալության հետ նույն թեմայի շուրջ զրույցում նշել է, որ պաշտոնական Երևանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու վերաբերյալ հայտարարությունը «ոչ պրոֆեսիոնալիզմի նշան է»:
Աղբյուրը մանրամասնել է, որ «Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ-ի՝ Խաչատուրովին վերոհիշյալ պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը»:
«Այսօր Հայստանի ԱԳՆ-ն հանդես եկավ ՀԱՊԿ անդամ պետություններին ուղղված և ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող հայտարարությամբ՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացի մեկնարկի վերաբերյալ: Նման հայտարարություն լսելը տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել ԱԳՆ-ի կոլեկտիվի վրա, որը դեռ վերջերս ներկայացրել էր Խաչատուրովի թեկնածությունը, և ամենակարևորը՝ շատ լավ գիտեն ընթացակարգը, համաձայն որի՝ հենց Հայաստանը պետք է ընթացք տա գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացին, քանի որ նա այդ երկրի ներկայացուցիչն է»,-ասել է աղբյուրը:
Նա շարունակել է, որ Երևանը պետք է գրավոր ծանուցում ուղարկի ՀԱՊԿ-ին, և միայն դրանից հետո ընթացք կտրվի Խաչատուրովի լիազորությունների վայր դրման գործընթացը:
«Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն այլևս համար չէ այդ պաշտոնի համար, ուրեմն ՀԱՊԿ-ը Հայաստանից այդ մասին գրավոր ծանուցում պետք է ստանա, և միայն դրանից հետո ընթացք կտրվի ոչ թե գլխավոր քարտուղարի փոխարինման, այլ նրա լիազորությունների դադարեցման գործընթացին»,-եզրափակել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01