ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացի առնչությամբ հանրային քննարկումները և պարզաբանումները Երևանում ոչ արդյունավետ են համարում, գրում է interfax.ru-ն:
«Անարդյունավետ ենք համարում ՀԱՊԿ կանոնադրության, ընթացակարգի կանոնների և այլ փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկումները և պարզաբանումները, որոնք մեզ քաջ հայտնի են, և որոնց խիստ համապատասխանությամբ էլ Հայաստանը կառուցում է կազմակերպության շրջանակներում համագործակցությունը»,- գործակալությանը հայտարարել է Երևանում բարձրաստիճան աղբյուրը՝ պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման ընթացակարգը սկսելու մասին Երևանում հնչած հայտարարությունների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտկաան աղբյուրի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
«Մեր ռուս գործընկերների հետ մենք կառուցողական և բովանդակալից երկխոսություն ունենք երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով, որն իրականացվում է ռուս-հայկական դաշնակցական հարաբերությունների ոգով և կայացած հուսալի կապի միջոցներով»,- նշել է գործակալության զրուցակիցը
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ գործընթացի կանոնների համաձայն՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, եթե Երևանում դրա վերաբերյալ արդեն պաշտոնական որոշումը կայացվել է: ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ տվյալ հարցի շուրջ հայկական կողմին բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու նրա հայազգի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում:
Մինչդեռ ՌԴ դիվանագիտության բարձրաստիճան աղբյուրը ՏԱՍՍ գործակալության հետ նույն թեմայի շուրջ զրույցում նշել է, որ պաշտոնական Երևանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու վերաբերյալ հայտարարությունը «ոչ պրոֆեսիոնալիզմի նշան է»:
Աղբյուրը մանրամասնել է, որ «Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ-ի՝ Խաչատուրովին վերոհիշյալ պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
10:47
10:39
10:18
10:02
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
11:24 16.07.25
19:00 16.07.25
12:14 16.07.25
12:43 16.07.25
17:03 16.07.25
15:38 16.07.25
18:58 16.07.25
14:48 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03