Դիվանատունը զավթած խմբի եւ հակաեկեղեցական շարժման ակտիվ անդամներից ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որը վերջերս խրախուսվեց իր հակաօրինական քայլերի համար` նշանակվելով Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, օգտվելով իր կարգավիճակից` շարունակում է աջ ու ձախ վիրավորել հոգեւորականներին ու մնալ անպատիժ: Պարզվում է` օրեր առաջ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում: Կ. Պետրոսյանը որոշել է վրեժխնդիր լինել Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՄԻՔԱՅԵԼեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԻՑ, որը հայտնել էր Կ. Պետրոսյանի, Կորյուն (Արմեն) Առաքելյանի, Ղարիբ Հարությունյանի եւ Հայկարամ Դրմեյանի բարոյական մահվան բոթը եւ դուրս դրել նրանց եկեղեցուց: Այսպես ասած, «դուխով» ռեկտորի պաշտոնակատարը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ո՛չ ավել, ո՛չ պակաս հարձակվել է Միքայել սրբազանի եղբորորդու` Բարեշնորհ ԱՐՏԱՇԵՍ սարկավագ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է պատմել նաեւ Բարեշնորհ ԱՐՄԵՆ սարկավագ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ. «Ճանաչելով Կարեն Պետրոսյանին եւ տեսնելով նրապահվածքը հոգեւորականների հանդեպ, որոշել էի նրան չողջունել, որովհետեւ կարծում եմ, որ եթե մեկը առանց ամոթի կարող է հայհոյել հայրապետին, այլափոխել Արշակ սրբազանիխոսքերը, թեմական առաջնորդների հետ հանդիպման ընթացքում ցուցաբերել կատարյալանհասկացողություն, դժվար թե դրանից հետո ինձ լսեր եւ հասկանար: Եվ վերջապես, երբ«Նոյան Տապան» մամլո ասուլիսի ընթացքում, ինչ որ մեկը Միքայել սրբազանի պահվածքըլկտիություն անվանեց, նա որեւէ կերպ չարձագանքեց դրան` որտեղ գոնե կցուցաբերեր իրորդիական զգացումը: Կամ` «Նոր Հայաստան նոր հայրապետ» էջում հայր Մակարի հետհանդիպման տեսաձայնագրության մեկնաբանությունների մեջ իրենց ուղղվածխոնարհության հորդորը ջնջելը, իսկ Միքայել սրբազանի հետ հանդիպմանտեսաձայնագրության անպատասխանատու եւ փողոցային մեկնաբանություններին որեւէկերպ չարձագանքելը, կարծում եմ` ինձ թույլ է տալիս տվյալ անձնավորության հետչողջագուրվել, չպատվել եւ թողնել իր հավաքած պտուղների հետ: Սակայն չէի կարողանտարբեր լինել, երբ նա ամեն կերպ փորձում է եկեղեցու երիտասարդաց միության, եկեղեցում ծառայող տղաներին հեգնել իրեն տարակարծիք լինելու համար, եւ երբ տեսա, որնա հերթական փողոցային ճշտումներ է ուզում անել տղաներից մեկի հետ, հարցրեցի, թեամեն բան նորմա՞լ է, իսկ ընկերս` Արտաշես սարկավագը, միայն ողջույն տվեց իր կողքըկանգնած մեր ընկերոջը: Կարենը դիվահարի պես, հոգեկան հիվանդ եւ այլ իրեն բնորոշողարտահայտություններով, քացի տալով փորձեց պաշտպանել իր անձը՝ վրդովված մերանտարբերությունից»:
Այսքանից հետո` թե ո՞ւր են իրավապահ մարմինները նայում եւ ո՞ր օրենքի ու լիազորությունների մեջ է տեղավորվում կրթական հաստատության բարձրաստիճան պաշտոնիայի «բեզպրիդելը»` ընդդեմ հոգեւոր սպասավորների, շարունակում է տրամաբանությունից անդին մնալ եւ անպատժելիության մթնոլորտ ստեղծել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44