ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է իր կողմից վերահսկվող եկամուտների վիճակագրությունը՝ 2018 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համար։
Ըստ ՊԵԿ տվյալների, այս տարվա հունվար-հունիսին հավաքագրվել են 602.1 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 9.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նշված գումարից 572.9 մլրդ դրամն արդեն հաշվեգրվել է ՀՀ պետական բյուջե՝ որպես հարկային եկամուտներ և պետական տուրք։ Միասնական հաշվի մնացորդը հունիսի վերջին կազմել է 29.2 մլրդ դրամ։
Հարկերի կառուցվածքում ամենամեծ կշիռն ունի ԱԱՀ-ն՝ 193.3 մլրդ դրամ։ ԱԱՀ-ի գծով մուտքերի աճը նախորդ տարվա համեմատ 2.3% է։
Շահութահարկի գծով մուտքերն աճել են 45.6%-ով և այս տարվա հունվար-հունիսին կազմել 97.9 մլրդ դրամ։
Եկամտային հարկն աճել է 4.4%-ով և կազմել 168.3 մլրդ դրամ։
Ակցիզային հարկն աճել է 53.7%-ով և կազմել 48.8 մլրդ դրամ։
Սա, ինչպես նշեցինք, հունվար-հունիս ժամանակահատվածի հարկերն էին։ Միայն 2018 թվականի հունիս ամսին ՊԵԿ-ը հավաքագրել է 150.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, որից 121.5 մլրդ դրամը աշվեգրվել է ՀՀ պետական բյուջե՝ որպես հարկային եկամուտներ և պետական տուրք։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի հունիսին պետական բյուջե հաշվեգրվել էր 94.7 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք։
168.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55