Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունել է Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որոնք Հայաստան են ժամանել 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ:
Ինչես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, արգենտինահայերին ուղեկցում էր Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Հանդիպումն սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո Հայր Մաղաքիան, Նորին Սրբությանը ներկայացնելով արգենտինահայ աշակերտներին, ընդգծել է, որ այս ուխտագնացությունը վկայությունն է Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ հավատարմության, ինչպես նաև առիթ` Հայրենիքի կարոտն առնելու:
Նորին Սրբությունը, գոհունակությամբ հիշելով իր հովվապետական այցերը Արգենտինա, հաստատել է, որ հայկական տարբեր համայնքներ այցելելիս ականատեսն է դարձել արգենտինահայերի զորավոր հավատքի, հայ կյանքի կերտմանն ու հայի ինքնության պահպանման գործում իրենց ներդրումը բերելու հայորդիների ազնիվ ձգտման:
Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորել է երիտասարդներին իրենց նախնյաց օրինակով լինել ազգասեր և եկեղեցանվեր, մշտապես զորացնել համայնքային կյանքը, իրենց զորավոր հավատքով հաղթահարել ժամանակակից մարտահրավերները և պահպանել ազգային շունչն ու ոգին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել Արգենտինայի հայոց թեմի հոգևորականաց ողջ դասին, ՀԲԸՄ-ին և համայնքների վարչությունների անդամներին նվիրյալ ծառայության և արգենտինահայ երիտասարդությանը հայեցի դաստիարակություն ապահովելու համար:
Վերջում Նորին Վեհափառությունն Աստծո օգնականությունն ու առաջնորդությունն է մաղթել արգենտինահայությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01