ARM | RUS |

Քոչարյանի մոտ մեղքի զգացումը առաջ կգա անհերքելի փաստերի հիման վրա

30.07.18 | 12:40

Lragir.am- Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

Պարոն Սաքունց, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումն ու կալանավորումը հակասահմանադրական է։ Նրա գրասենյակի ղեկավարն էլ ասում է, որ սա քաղաքական հետապնդում է ու վենդետա։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները։

Ճիշտն ասած, նրա փաստաբանների կողմից այլ վարքագիծ, քան պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, դժվար էլ ակնկալվեր, որովհետև, ի վերջո, մարդիկ նրա պաշտպանությունը վերցրել են հենց նրա շահերը պաշտպանելու նպատակով։ Բնականաբար, պետք է շատ հանգիստ վերաբերվել նման մոտեցմանը, այլ հարց է, թե որքանով է հիմնավոր այն, ինչ ներկայացվել է։ Այդուհանդերձ, մենք ծանոթ չենք, իրենց իսկ պնդմամբ, 160 էջանոց, ապա նաև էլի 15 էջանոց փաստաթղթին, որը ՀՔԾ-ի կողմից ներկայացվել է դատարանին հիմնավորելու համար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։ Բայց մի բան հստակ է, որ նույն պաշտպանները որևէ հիմք չունեին պնդելու, որ դատական իշխանության նկատմամբ կա որևէ քաղաքական հրահանգ կամ պահանջ, այն, որը ժամանակին առկա էր Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք քաղաքական հետապնդման գործերով։ Նույն Բաղրամյան 26-ից կար հրահանգ պետական կարիքների համար իրենց բնակարաններից դուրս վտարվողների գործերով դատարանների նկատմամբ։ Այսինքն՝ դատական իշխանությունը հիմա ազատ է իր որոշումներում։ Բնականաբար, եթե կան հարցեր, որ նրանք վիճարկում են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հետ կապված, իրենք գիտեն և հայտնեցին, որ կներկայացնեն բողոք վերաքննիչ դատարան։ Այսինքն՝ հարցն ամբողջությամբ գտնվում է իրավական դաշտում։

Ինչ վերաբերում է բուն գործի էությանը, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում որևէ արարքում կամ իրեն առաջադրված մեղադրանքում, դա անձնական գնահատման հարց է, բայց մենք բոլորս դեռ լավ հիշում ենք, թե ինչ է կատարվել 2008-ի մարտի 1-ին։ Ավելին, 2008-ի մարտի 1-ը ընդամենը մեկ օր էր, բայց դրան նախորդած փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին նախորդած 5-6 ամիսների ընթացքում, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ընթացքում, ընտրությունների օրը, ընտրությունների արդյունքների կեղծումից հետո ինչ գործընթացներ են եղել, դրանք եղել են բացարձակապես խաղաղ բողոքի ցույցեր ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված։ Իսկ նախընտրական փուլում և քվեարկության օրը զանգվածաբար եղել են ապօրինություններ, բռնություններ, որոնց կանխման ուղղությամբ կամ այդ փաստերով միջոցներ ձեռք առնելու ուղղությամբ նույն Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ իշխանությունը բացարձակապես որևէ օրենքով սահմանված գործողություններ չէր կատարում։ Այսինքն՝ անպատժելիությունը որպես գործելակերպ ու համակարգ, հենց իշխանությունների որդեգրած քաղաքականությունն էր։ Մարտի 1-ի օրը առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները, որ տարածվեցին ամբողջ Երևանով մեկ, մարտի 1-ից առաջ 0038 գաղտնի հրամանի հիման վրա զինվորական ստորաբաժանումների տեղաշարժը իրենց մշտական գտնվելու վայրից դուրս այն պարագայում, երբ բացարձակապես չկար որևէ հիմք ենթադրելու, որ բողոքողները զինված են, կամ պատրաստվում են զավթել ինչ-որ բան։

Ես լավ հիշում եմ, որ Երևանի փողոցներում, այնուհետև վերադարձը դեպի Ազատության հրապարակ բողոքի ցույցերի ընթացքում գեթ մեկ մեքենա չի քերծվել, գեթ մեկ քաղաքացի բռնության չի ենթարկվել։ Ընդհակառակը, ոստիկաններն էին ամեն կերպ ցուցարարների նկատմամբ ճնշումներ բանեցնում, սպառնում մարդկանց չմասնակցել ցույցերին, այդ թվում նաև ճնշումներ գործադրելով, որ կարող են զրկվել աշխատանքից։ Այդ ժամանակ շատերը զրկվեցին աշխատանքից։ Չենք մոռացել արտակարգ դրության մասին հրամանագիրը, որը թեև հայտարարված էր Երևան քաղաքում, բայց փաստացի իրականացվեց Հայաստանի ողջ տարածքում։ Սահմանափակվեցին լրատվամիջոցների գործունեությունն այն պարագայում, երբ որոշ այսպես կոչված իշխանական լրատվական միջոցներ ազատ գործում էին։ Ազատություն ռադիոկայանի հաղորդումները սահմանափակվեցին առանց որևէ հիմքի, տպարանները թույլ չէին տալիս, որ թերթերը տպագրվեն։ Այսինքն՝ ԱԱԾ-ն ներգրավված էր քաղաքական հետապնդումներում։

Մենք միշտ նշել ենք, որ արտակարգ դրություն հայտարարելու հրամանը բացարձակապես որևէ հիմնավորում ու հիմքեր չուներ։ Արտակարգ ռեժիմի սահմանմամբ պարզապես կոնսոլիդացվեց իշխանական ողջ ռեսուրսը՝ հպատակեցնելու քաղաքացիներին, ճնշելու բողոքի ցույցերը և խախտելու, հետապնդումներ իրականացնելու, որի հետևանքով 100-ից ավելի քաղաքական գործիչներ, ընդդիմադիր գործիչներ, ակտիվ քաղաքացիներ հայտնվեցին բանտերում։ Ընդդիմության համախոհները հայտնվեցին բանտերում, որոնցից շատերն առողջական լուրջ խնդիրներով, քանի որ բռնությունների էին ենթարկվում։ Այսինքն մարտի 1-ի հանցագործությունը՝ սահմանադրական կարգի զինված զավթումի հետևանք են հանդիսացել քաղաքական հետապնդումները։ Բոլոր այդ մարդկանց և ՀՀ քաղաքացիների ազատ խոսքի, կարծիքի արտահայտման իրավունքը խախտվել է։

Վիկտոր Սողոմոնյանը նաև հայտարարել է, որ Քոչարյանը որևէ մեղքի զգացում չունի։ Սա ինչի՞ մասին է խոսում։

Ես առիթ ունեցել եմ ասելու, որ դա սովորական հանցագործի հոգեբանություն է, որը գտնում է, որ ինքը ճիշտ է արել այդ հանցագործությունը։ Ինքն այդ տրամաբանությամբ այն, ինչ կատարել է, դրանից դուրս ոչինչ չի տեսնում։ Դա հիմնավորվում է իր ողջ գործունեությամբ, երբ հայտարարում էր, թե ով է այն տղամարդը, որ կարող է ինչ-որ բան ասել, կամ երբ փետրվարի 26-ին հայտարարում է, որ շատ-շատերը շատ երկար ժամանակով կհայտնվեն բերդերում, անազատության մեջ։ Նման արտահայտություններ էր անում ամենաբարձր պաշտոնը զբաղեցող անձը, որն իր ձեռքում կենտրոնացրել էր ողջ իշխանությունը, յուրացրել էր նաև դատական իշխանությունը, որը օրը ցերեկով պարտադրեց և ակնհայտ կեղծիքներով անցկացրեց սահմանադրական փոփոխությունները 2005-ին։

Շատ զարմանալի զուգադիպությամբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեները միշտ նախորդել են իշխանության մայրամուտին։ Ես չգիտեմ՝ դա պատահականություն է, թե օրինաչափություն, բայց դա էլ պետք է արձանագրել։ Կարծում եմ՝ անհերքելի փաստերը, որոնք ներկայացվում են, հարյուրավոր քաղաքացիներ տուժողներ կճանաչվեն և ըստ էության անմիջականորեն վկայություններ կտան իրենց դեմ հալածանքների մասին, որը կբացահայտի, կհիմնավորի իշխանության կողմից կազմակերպված մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստը։ Այսինքն՝ զինված մեթոդով սահմանադրական կարգի կամ իշխանության զավթումը վերացական խոսք չի, դա ունեցել է անմիջական հետևանքներ յուրաքանչյուրի ճակատագրի վրա։

Ավելին, պետք է հիշատակել նաև արտակարգ դրության պայմաններում Սահմանադրական դատարանի նիստը, որում բողոքարկվում էին նախագահական ընտրությունների արդյունքները։ Դա էլ հակասահմանադրական էր իր էությամբ։ Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր փաստաբանները փորձում են արդարացնել, թե ընդունվել է ԿԸՀ-ի և ՍԴ-ի կողմից համապատասխան որոշումներ, ապա իրենք մոռանում են, որ թե ՍԴ-ն, թե ԿԸՀ-ն, թե ցանկացած պետական մարմին այլևս գործում էին Սահմանադրությունից դուրս։ Ոչ թե օրենսդրությամբ սահմանված նորմերով, այլ Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով ու հրահանգներով, որոնք իրենց ամբողջ էությամբ հակասահմանադրական էին։ Այնպես որ, մեղքի զգացում հասկացողությունը նրա մոտ առաջ կգա անհերքելի փաստերի հիման վրա, դատարանի կողմից մեղադրանքի վերաբերյալ որոշումից հետո, երբ նա կգտնվի քրեակատարողական հիմնարկում և բավարար ժամանակ կունենա վերաիմաստավորելու, հասկանալու, թե ինչ է արել ինքը։

Ձեր կարծիքով, այս գործի բացահայտման կծիկը մինչև ո՞ւր կհասնի, ո՞վ պետք է հաջորդի Քոչարյանին։

Մենք ժամանակին հրապարակել ենք «Մարտի 1»-ի պատասխանատուների ցուցակը. այն ժամանակվա պաշտոնատար անձինք, որոնք կատարել են Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հրահանգները և անգործություն են ցուցաբերել սահմանադրական նորմերի խախտումների դեմ, այդ թվում նաև ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը՝ ոստիկանապետը, Ռազմական ոստիկանության պետը, գլխավոր դատախազը, դատավորները, քննիչները, որոնք այդ ամբողջ զավթման պրոցեսի մեջ են եղել։ Ցուցակը բավական մեծ կարող է լինել, բայց ամեն մեկի պատասխանատվության չափը պետք է որոշվի քննությամբ։ Սա ես համարում եմ հայկական Նյուրնբերգ-1։ Ես կավելացնեմ նաև Սերժ Սարգսյանի անունը, ով 10 տարի ըստ էության իր քաղաքական դիրքորոշմամբ անգործության մատնեց ՀՔԾ կողմից այն քննությունը, որը հիմա նոր սկսվել է։ Այսինքն, այստեղ նաև ՀՔԾ պետերը ունեն ասելիք և պետք է բացատրեն, թե այդ ինչպես եղավ, որ ակնհայտ փաստերի առկայությամբ իրենք քրեական գործ չհարուցեցին։ Մենք այդ մասին հստակ շեշտել ենք թե մամուլում, թե միջազգային ատյաններում Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցների քննարկման ժամանակ, նաև ԱԺ-ում այս տարի «Մարտի 1»-ի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ։ Այսինքն՝ պատասխանատուները ոչ միայն կատարողներն են, այլև հանցագործության վերաբերյալ փաստերի հիման վրա քրեական հետապնդում չիրականացնողները։

Սա նաև խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հաղթաթղթերից մե՞կն է լինելու։

Ես ամբողջությամբ մերժում եմ նման մոտեցումը։ Ավելին, մենք պետք է արձանագրենք, որ անպատժելիություն ասածը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք, կարող է հաղթահարվել միմիայն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու միջոցով։ Դա չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ։ Ավելին, եթե հիմա դա չլիներ, ապա շատ տարօրինակ կլիներ, թե ինչ է փոխվել։ Այսինքն՝ իրավապահ մարմինները եթե շարունակեն նախկին դիրքորոշումը, նշանակում է ոչինչ չի փոխվել։ Հիմա դա քաղաքական դիվիդենտներ շահելու իմաստով պայմանավորելը բոլորովին անտեղի է։ Ընդհակառակը, եթե գործը չբացվի, ապա անձամբ ես բավական լուրջ հարցեր կբարձրացնեմ, որ շարունակվում է քաղաքական հրահանգը։

Բայց հիմա քաղաքական հրահանգ չկա, կոռուպցիայի դեմ պայքարում ի՞նչ քաղաքական դիվիդենտի մասին է խոսքը։ Այո, միակ դիվիդենտը այն է, որ շահում է Հայաստան ու ՀՀ քաղաքացին։ Դիվիդենտ ասածը արդարադատության կայացումն է և անպատժելիության վերացումը։ Սրանք են հիմնական դիվիդենտները, որը ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի կամ Նիկոլ Փաշինյանին է պատկանում, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահն է, որի համար մարդիկ դուրս եկան փողոց և իրականացրեցին թավշյա հեղափոխություն։ Բա ինչի՞ համար այդ հեղափոխությունը եղավ, որ ոչ մի բան չփոխվե՞ր, անպատժելիությունը, կոռուպցիան շարունակվեի՞ն։ Մարդիկ դուրս էին եկել արդարադատության հաստատման հույսով և այդ խնդիրը դնելով։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44