«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ այն իրադարձությունները, որ հիմա կատարվում են նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պետք է դիտարկել իշխանության փոփոխության համատեքստում:
Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ իշխանության փոխանցումը հիմա էլ տեղի է ունենում: «Առաջինը, ինչ եղավ, գործադիր մարմնի՝ այլ քաղաքական էլիտայի ձեռքն անցելն էր: Հետո կլինեն ընտրություններ, և կփոխվի նաև օրենսդիր մարմինը»,- ասաց նա:
Քաղաքագետի նկատառմամբ, որպեսզի իշխանությունն ամբողջովին փոխվի, պետք է արդարացնել բոլորի սպասելիքները մինչև իշխանության գալը, և նախկին իշխանություններից որոշ մարդկանց հետապնդելն էլ այս համատեքստի մաս է կազմում:
«Քոչարյանը շատ հարցերում, այդ թվում՝ «Մարտի 1»-ի, ընկալվում է որպես մեղավորներից մեկը: Իսկ «Մարտի 1»-ի բացահայտումը շատ կարևոր է հայ հանրության համար»,- նշեց նա:
Հետևաբար, ըստ նրա, նոր իշխանությունները խաղարկում են այդ փաստը: «Այն, ինչ ես ասում եմ, կապ չունի նրա հետ, թե ով է մեղավոր, ով է ճիշտ: Դա բացահայտվելու է դատարանի միջոցով: Հասկանալի է, որ գործը չի բացահայտվել, և հասարակությունը չգիտի, թե ով է մեղավոր, և ով՝ ոչ: Դա է պատճառը, որ այդ գործն այդքան նյարդայնացնում է հասարակությանը. նրան չեն բացատրել, թե ինչ է եղել»,- ասաց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը նաև քաղաքական ենթատեքստ ունի: «Այնպես չէ, որ ինչ-որ անկախ դատավոր հանկարծ հիմա որոշել է այդ գործին անդրադառնալ և այն հետաքննել»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է կարծում՝ Քոչարյանի դեմ գործողությունները քաղաքական հաշվեհարդա՞ր են, և արդյոք դա չի դառնա նախադեպ ամեն նոր իշխանության եկածի համար, որ գործ հարուցի նախկինների նկատմամբ:
Ալեքսանդր Իսկանդարյանը, պատասխանելով հարցին, նկատեց, որ Հայաստանում նման՝ նախկին իշխանություններին հետապնդումների ենթարկելու ավանդույթ չի եղել: «Դա չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, չնայած որ հասարակության նկատմամբ վերաբերմունքը այնքան էլ բարենպաստ չէր,- ասաց նա՝ նկատելով, որ նման բան չեղավ Ռոբերտ Քոչարյանի hետ, և դեռ չի եղել Սերժ Սարգսյանի հետ:
Ալեքսանդր Իսկանդարյանը նաև նշեց, որ հետխորհրդային երկրերում առաջնորդներին հետապնդման դեպքեր են եղել՝ Վրաստանում՝ Սահակաշվիլին, Ուկրաինայում՝ Պորոշենկոն, բայց նրանք եղել են արտասահմանում, և նրանցից ոչ ոք չի վերադարձել իր երկիր, որ կանգնի դատարանի առջև: «Քոչարյանը եկավ, այդ իսկ պատճառով իրավիճակը նրա դեպքում նախադեպային է: Իրավիճակը նաև տարբերվող է: Այս գործընթացը քաղաքագիտության մեջ կոչվում է «սելեկտիվ օրենքի կիրառում», այսինքն՝ մարդիկ հետապնդվում են օրենքի շրջանակներում, բայց հետապնդվում են նաև քաղաքական նպատակներով»,- ասաց նա՝ հավելելով, որ դա ազդանշան է, բայց պարտադիր չէ, որ այն ավանդույթ դառնա:
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01