Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի միջև զրույցն ընթացել է ջերմ մթնոլորտում, եղել է բավական բովանդակալից քննարկում հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ: Երևանում ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ կողմերը վերահաստատել են միջպետական հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը:
«Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր, դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում: Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարի լինելով նաև ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Անդրադարձանք Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Սա ևս մի հարթություն է, որտեղ հայ-իտակական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկար ունենք: Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ՀՀ նախագահը նշեց, որ երկկողմ գործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորել են երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ: Երկու երկրների նախագահներն արձանագրել են տնտեսական, գործարար, մշակութային և գիտակրթական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկային շփումների կարևորությունը:
«Կարևորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը, մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա Երևանում հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի բացումով, որը տեղի կունենա վաղը: Վստահ եմ, որ պարոն նախագահի պետական այցն ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունը և բազմոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»,- հավելեց Արմեն Սարգսյանը:
Հուլիսի 30-ին Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ պետական այցով ժամանել է Հայաստան: Երկօրյա պետական այցն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01