«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին երկու շաբաթների ընթացքում մայրաքաղաքը աղբի պակաս չի զգում: «Սանիթեքի» մի քանի օրվա աղբով լի աղբամանները զարդարել էին քաղաքն ու Երևանը պարուրել գարշահոտությամբ: Քաղաքացիները բողոքում էին, բայց` ապարդյուն: Ավելի քան տասն օր առաջ Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն տարածեց ու ոչ պատշաճ աղբահանության համար ներողություն խնդրեց քաղաքացիներից: Պատճառը, ըստ հայտարարության, «աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում գրանցված տեխնիկական խափանումներն են, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել»: Թեև ընկերությունը խոստացել էր հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը, բայց քաղաքացիներն այս օրերին էլ են շարունակում իրենց դժգոհությունները հայտնել: Նրանք շարունակում են աղբով լի լուսանկարներ հրապարակել իրենց համայնքներից: Ընկերությունից փորձեցինք պարզել, թե դեռ որքա՞ն է շարունակվելու այս իրավիճակը: Ի դեպ` մենք ֆիքսել ենք, որ աղբահանությունն իրականացվում է «ԶԻԼ» մակնիշի հնամաշ ավտոմեքենաներով:
«Փաստ»–ը ընկերության գլխավոր տնօրենի գործադիր օգնական Քրիստինե Հովհանիսյանի հետ զրույցում նախ խնդրեց բացել «տեխնիկական խափանումներ» ասվածի փակագծերը: Ի պատասխան, նա նշեց. «Մեքենաների խափանման` փչանալու հետ էր կախված խնդիրը` ուրիշ խնդիրներ չունենք:
Այդ ամենը շտկելու և որոշակի պահեստամասերով փոխարինելու համար ժամանակ է տրամադրվում»:
Դիտարկմանը, թե բողոքները չեն դադարում, մինչ օրս դրական տեղաշարժ չկա, իսկ քաղաքացիների համար այս շոգ եղանակին քաղաքի «աղբահարուստ» փողոցներով քայլելը տհաճ է, Քրիստինե Հովհաննիսյանը, կիսելով մտահոգությունը, արձագանքեց. «Այնուամենայնիվ` եթե համեմատենք անցած շաբաթվա հետ, այս շաբաթ իրավիճակը բարելավվել է, դրական տեղաշարժ կա: Այսինքն` շատ քիչ տեղեր կան, որ խնդիրներ ունենք: Այդ դեպքերում էլ մինչև մեր աշխատակիցները գալիս են, քաղաքացիներն արդեն հասցնում են նկատել: Բայց այդ հատվածները օրվա ընթացքում անպայման մաքրվում են, ուղղակի գրաֆիկի խնդիրն է: Հաստատ չենք համեմատի մեկ շաբաթ առաջ եղած իրավիճակի հետ: Ահագին բարելավվել է»:
Իսկ հարցին, թե իրավիճակը վերջնականապես ե՞րբ կբարելավվի, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Հուսով ենք` մոտ օրերս կբարելավվի, քանի որ նախատեսել ենք նաև նոր մեքենաներ ունենալ: Եթե այդ գործընթացն էլ վերջնականացվի, արդեն կկարողանանք ավելի արագ կազմակերպել աղբահանությունը»:Ինչ վերաբերում է «ԶԻԼ»–երով աղբահանություն իրականացնելուն, նա ընդգծեց, որ կապված մեքենաների խնդիրների հետ` վարձակալել են «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ: «Այն հատվածներում, որտեղ ընկերության մեքենաներով մենք չենք հասցնում ծառայություն մատուցել, իրականացվում են այդ մեքենաներով, որ քաղաքն աղբի մեջ չկորի: Իսկ երբ մեր մեքենաներն ամբողջ թափով վերադառնան աշխատանքի, բնականաբար, «ԶԻԼ»–երի կարիքը չի լինի: Ինչպես նշեցի, մեր խնդիրը տեխնիկական էր և կապված էր մեքենաների հետ: Մենք որոշել ենք խնդիրն այսպես լուծել, մինչև մեր մեքենաները վերջնականապես պատրաստ կլինեն»,–ասաց նա: Նշենք, որ կան մեկնաբանություններ այն մասին, որ ընկերությունը դիտավորյալ և մտածված է նման անգործություն ցուցաբերում: Սոցիալական ցանցերում քաղաքացիները «Սանիթեքի» անգործությունը սաբոտաժ են համարում:
Անդրադառնալով այդ որակումներին` մեր զրուցակիցը նշեց. «Դա անլուրջ մոտեցում է: Ընկերությունը չի կարող մտածված անգործության մատնել իր աշխատանքը, որովհետև մենք քաղաքապետարանի հետ պայմանագիր ունենք, և մեր պայմանագրային պարտավորությունները պետք է կատարենք»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
11:44
11:04
10:50
10:42
10:24
10:08
09:55
09:49
09:35
09:18
09:02
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35