«Փաստ» օրաթերթը գրում է.
Երգիչ, երգահան Վահան Արծրունին մեկ ամիս առաջ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին Հայաստանի Հանրապետության 27–րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագրի նախագիծ է ներկայացրել: Սեպտեմբերի 21–ին նախատեսվող համերգային ծրագրի նպատակն է ներկայացնել հայ երաժշտության պատմական ավանդույթները` հոգևոր և աշխարհիկ ոլորտները, ժամանակակից երաժշտության բազմերանգությունը:
«Փաստ»–ի հետ զրույցում նա նշեց, որ նախատեսվող համերգային ծրագրին բացի իրենից մասնակցելու են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Շողակաթ» մանկական երգչախումբը, կան հրավիրյալ մենակատարներ և այլ երգչախմբեր:
«Առանձնահատկությունը հետևյալն է. ի տարբերություն նախորդ տարիների, երբ տոնը նշելու համար հաճախ դրսից էին երաժիշտներ հրավիրվում, այս ծրագրով օգտագործված է բացառապես Հայաստանում առկա ստեղծագործական պաշարը: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մի քանի սերնդի երաժիշտներ են ներկայանալու: Լինելու են 5–րդ դարի մշակումներից մինչև ամենաժամանակակից սիմֆո–ռոքային լուծումներ ունեցող ստեղծագործություններ»,– ասաց Վահան Արծրունին:
Վահան Արծրունին ընդգծեց, որ նախարարության ներկայացուցչի հետ զրույցից տեղեկացել է, որ շատ հավանական է` ծրագրի շուրջ գործընթացը ևս մեկ ամսվա քննարկում ենթադրի. «Իմ գրառմամբ փաստում եմ այն հանգամանքը, որ մեկ ամսվա ընթացքում գործն առաջ չի գնացել: Քանի որ իմ առաջին առնչությունն է նախարարության հետ, չգիտեմ, ընթացակարգերն արդյոք ենթադրո՞ւմ են նման ժամկետներ, բայց ես արդեն տարակուսում եմ: Այն պարագայում, երբ ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է, մշակույթի նախարարությունն ընդամենը պետք է որոշում ընդունի` այո կամ ոչ»:
Վահան Արծրունին նշեց, որ մեկ ամիս անց էլ կանդրադառնա հարցին:
«Բայց, կարծում եմ, մեկ ամիս անց արդեն ուշ կլինի, որովհետև համերգային ծրագրի կազմակերպումը ծավալուն աշխատանք է ենթադրում: Պետք է նաև ժամանակ, որոշակի փորձաշրջան, նախապատրաստական աշխատանքներ: Ես այդ ամենը հաշվի առնելով եմ ծրագիրը հունիս ամսին ներկայացրել, որ մինչև սեպտեմբերի 21–ը հնարավոր լինի այդ աշխատանքներն իրականացնել»,– ասաց նա:
Հարցի շուրջ փորձեցինք ստանալ նաև մշակույթի նախարարության մեկնաբանությունը:
Նախարարի խոսնակ Անի Սմբատյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Նախարարությունում ծրագիրը քննարկման փուլում է: Նշեմ նաև, որ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ծրագիրը կքննարկի նաև Վահան Արծրունու հետ: Այդ ժամանակ նոր կարող ենք մանրամասներ ներկայացնել»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44