Բուսաբանական այգում ահռելի տարածքներ անպատի են վերածվել, առանց ջրի, աղտոտված վիճակում են: Այս մասին այգուց ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Զարմացած եմ, ապշած եմ, տպավորություն է, թե «Դիսքավրի» հեռուստաընկերության անապատի մասին մի ծրագրի, կամ Jurassic Park ֆիլմի մեջ եմ գտնվում: Այն, ինչ ես տեսնում եմ այստեղ, աննկարագրելի է: Տպավորություն է, թե այստեղ պատերազմ, փոթորիկ, երկրաշարժ է եղել, և դրանից հետո որևէ բան չի արվել: Այստեղ կա տնօրինություն, տնօրինությունն աշխատավարձ է ստանում, բայց երբ իրենց հետ բնակիչները խոսում են, ասում են, որ փող չկա, ուզում եմ հասկանալ` իսկ ինչո՞ւ փող կա աշխատավարձ վերցնելու, գործի գալու, վստահ եմ՝ տարբեր ադմինիստրատիվ ծախսեր անելու, բայց չկա հնարավորություն»,-նշեց նա:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ աղտոտված,անջրդի տարածքների մասին ասում են, որ ցանկացել են շենքեր կառուցել,մայթեզրին մոտ տարածքները վերածել բնակելի թաղամասերի:
«Վստահ եմ՝ նախկին իշխանությունների տների բակերում նման վիճակ չկա, ես վստահ եմ, որ իրենց բակերում հնձվորներ չեն աշխատում: Չմտածեք, թե այստեղ աշխատողներ կան, պարզապես մի հնձվոր տեսա, որը խոտի դեզերը փորձում էր մաքրել: Երևանը բուսաբանական այգի չունի, զիբիլանոց է»,-ընդգծեց նա:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ իր ընկերոջ հետ ծրագիր ունեն, որով նախատեսվում է բուսաբանական այգին ծաղկեցնել, բոլոր երևանցիները կկարողանան մասնակից լինել և իրենց անվանական ծառը կունենան այգում:
Մանրամասները`տեսանյութում:
10:47
10:39
10:18
10:02
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03