ՀՀ–ում ռազմարադյունաբերության զարգացման համար պետք է ինչպես բյուջեի հատկացումների արդյունավետ օգտագործում, այնպես էլ արդյունավետ կառավարում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին «Ռազմական արդյունաբերություն. ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը» թեմայով քննարկմանը կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Ռազմարդյունաբերությունը կառուցվում է երեք հիմնական սյուների վրա՝ գիտահետազոտական կարողություն, փորձարկումներ եւ արտադրությունը։ եթե օղակներից մեկը թույլ է, ռազմարդյունավերությունը կաղալու, ապրիլյան ռազմական գործողություններն էլ որոշակի ճշգրտումներ մտցրեցին»,-ասաց նա:
Հայկ Նահապետյանի կարծիքով՝ Հայաստանի ներկա իշխանությունները պետք է նպաստեն, որ բյուջեում այդ ոլորտին տրվող հատկացումները նպատակային եւ արդյունավետ ծախսվեն, իսկ անցքերը բյուջեում պետք է փակվեն, որի համար պետք է «քաղաքական կամք, որը այսօր կա»։
Նա նկատեց՝ բյուջեից արտահոսքերը կանխելու հետ մեկտեղ պետք է նաեւ արդյունավետ կառավարում իրականացվի, քանի որ վերոհիշյալ երեք ոլորտներից 2-ը կրում են գիտություն անունը, այսինքն՝ գիտահետազոտական, գիտաարտադրական, ուստի մենք պետք է նայենք ՀՀ–ում գիտությունը եւ կրթությունը նպաստում այս ոլորտի զարգացմանը։ Փորձագետը շեշտեց մասնագիտական բազայի անհրաժեշտությունը, «որի համար պետք է կրթության եւ գիտության նախարարությունը զբաղվի, եթե ցանկանում են ոլորտում առաջընթաց ունենալ»։
«Այն, որ ՀՀ վարչապետը բյուջեի արդյունավետ կառավարման եւ կոռուպցիոն սխեմաների բացահայտման քաղաքական կամք է դրսեւորել, դա ողջունելի է, բայց դա հարցի մի կողմն է»,–կարծում է Նահապետյանը։
Փորձագետը համաձայնեց, որ Խորհրդային Հայաստանում ոլորտը շատ ավելի լավ վիճակում էր, սակայն 1991 թվականից հետո աստիճանաբար փոշիացվեց։
Խոսելով ներկա պայմաններում ռազմական արդյունաբերության մասին, նա նշեց. «Մենք սեփական զինամթերքի արտադրությունը թույլ է, տկար է, Ադրբեջանը ինքնաբավ է, կարող է երկար ժամանակ պատերազմ վարել, մենք՝ ոչ. «Հարեւան Ադրբեջանում ինքնաբավ հրազենային զենքերի եւ արկերի մի շարք տեսակների արտադրությունը, իսկ պատերազմի ժամանակ առաջին խնդիրը ոչ թե զենքի պակասն է, այլ զինամթերքի»։
ՀՀ–ում ռազմարդյունաբերության զարգացման համար փորձագետը կարեւոր համարեց համագործակցել այն երկրների հետ, որոնք չեն ցանկանում թույլ տալ Թուրքիայի հզորացումը տարածաշրջանում։
10:47
10:39
10:18
10:02
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03