«Մարտի 1-ի» գործով կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են դատարանի որոշումը՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Tert.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ շուտով կներկայացնեն վերաքննիչ բողոքը՝ առայժմ աշխատում են փաստաթղթի վրա:
«Դեռ մուտք չենք արել: Դրա վրա ենք աշխատում։ Տեխնիկական մի քանի խնդիր կա, հիմա աշխատում ենք, որ շտկենք, կփորձենք այսօր վերջնականացնել»,- ասաց Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ:
10:47
10:39
10:18
10:02
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
12:04
10:59
10:48
10:35
10:02
19:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03