Transparency International միջազգային կազմակերպության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը հայտնաբերել է, որ հազարավոր դոլարներ են ծախսվել Ադրբեջան բրիտանացի պատգամավորների այցերը ֆինանսավորելու համար, գրում է The Guardian-ը՝ «կոռումպացված ռեժիմների կողմից» բրիտանացի պատգամավորների հյուրընկալության պրակտիկայի մասին հոդվածում:
Համաձայն կազմակերպության զեկույցի՝ ավելի քան 430.000 դոլար է հատկացվել 2007-2017 թվականներին Ադրբեջան այցելելու նպատակով պատգամավորների թռիչքների և կեցության համար: Բացի այդ, 12 պատգամավորի ավելի քան 110.000 դոլար է վճարվել ռուսական պետական հեռուստատեսությամբ հանդես գալու համար:
«Transparency International-Մեծ Բրիտանիա»-ի զեկույցի ուշադրության կենտրոնում են հայտնվել խորհրդարանականները, որոնք ընդունել են կոռումպացված և ռեպրեսիվ քաղաքականություն վարող երկրների իշխանությունների հյուրասիրությունը՝ դրա դիմաց քաղաքական լոբբինգ իրականացնելով:
Զեկույցում նշվում է, որ շատ պատգամավորներ այդ երկրներ այցելություններ են իրականացրել, որոնց համար ամբողջապես վճարել են հյուրընկալող երկրների իշխանությունները:
Զեկույցի հեղինակները նշում են, որ պատգամավորները ոչ միայն ակտիվորեն աջակցել են կոռումպացված և ռեպրեսիվ իշխանություններին, այլև այդ պրակտիկաների առնչությամբ գոյություն ունի «անպատժելիության մշակույթ»:
Զեկույցի հեղինակներից Սթիվ Գուդրիչը նշել է, որ սա առաջին անգամը չէ, որ ներկայացվում է օտարերկրյա իշխանությունների կողմից բրիտանացի խորհրդարանականների շրջանում լոբբինգի անպատշաճ վարքագիծը, բայց այս զեկույցը ցույց է տալիս, որ դա համակարգային բնույթ է ձեռք բերել: Խորհրդարանականների և կոռումպացված ու ռեպրեսիվ ռեժիմների միջև այդ տեսակի փոխգործակցությունը վնասում է որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության փարոս Մեծ Բրիտանիայի համբավը, նշել է նա:
«Transparency International-Մեծ Բրիտանիա»-ն կոչ է արել հետաքննել խորհրդարանականների վարքը կոռումպացված և ռեպրեսիվ իշխանությունների լեգիտիմացման գործում: Բացի այդ, կազմակերպությունը խորհուրդ է տվել սահմանափակումներ մտցնել խորհրդարանականների՝ օտար երկրների և նրանց լոբբինգով զբաղվողների կողմից ֆինանսավորվող ուղևորությունների առնչությամբ, ինչպես նաև արգելել պատգամավորներին օտար երկրներին և պետական կառույցներին վճարովի կամ կամավոր ծառայություններ տրամադրել:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15