Շիրակի մարզում, հուլիսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք՝ հարցականով, ուղեղի ցնցում՝ հարցականով, աջ ակնակապիճի հեմատոմա, ձախ արմնկային շրջանի քերծված վերք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի 3/2 հանրակացարանից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ ոստիկանները կհասնեին հիվանդանոց, հերթական ահազանգն է ստացվել հիվանդանոցից, որ «մարմնի տարբեր մասերի քերծվածքներ, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի, այս անգամ Սևերսկի թաղամասի 3/1 հանրակացարանից։
Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են ՌԴ քաղաքացիներ, 34-ամյա Դենիս Մակիևը, 36-ամյա Պավել Ռոմանովը։ Պարզվել է, որ նշված անձինք հանրակացարանի բակում վիճաբանել են միմյանց հետ, այնուհետև հարվածներ հասցրել միմյանց, որից հետո Դ. Մակիևը մի քանի անգամ հարվածել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող՝ 35-ամյա Եգոր Կիբալչիչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի առջևի և հետևի դռներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դ. Մակիևը ծառայում է ՌԴ ՊՆ պաշտպանության նախարարության թիվ N զորամասում՝ որպես մարտկոցի տեխնիկ, կոչումով ավագ ենթասպա է, Պ. Ռոմանովը՝ նույն զորամասում՝ որպես դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ է, Ե. Կիբաչիչինը ծառայում է Հայաստանում տեղակայված Գյումրու թիվ 102 ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01