Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 31-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև կազմակերպության գլխավոր տնօրեն Թենի Ավագյանը և զարգացման տնօրեն Արթուր Մարտիրոսյանը։
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուները նախարարին են ներկայացրել կազմակերպության գործունեությունը, նպատակներն ու հիմնական խնդիրները։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել համայնքներում ուսուցիչների թվի պակասի և մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ և միաժամանակ տեղեկացրել, որ կազմակերպությունը փորձում է ակտիվորեն ներգրավել բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների՝ գյուղական համայնքներում որպես ուսուցիչ աշխատելու համար։
Զրույցի ընթացքում ծրագրի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը նշել է, որ երկամյա դասավանդմանը զուգահեռ երիտասարդները սերտորեն առնչվում են համայնքային խնդիրներին և զարգացնում են իրենց մասնագիտական և առաջնորդական ներուժը, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց հետագայում ներգրավվել հանրային կառավարման գործընթացներում։
Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է կազմակերպության՝ գյուղական համայնքների կրթության որակի բարձրացմանն ուղղված առաքելությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նախաձեռնությանը։
«Ե՛վ որպես կառավարության անդամ, և՛ որպես մանկավարժ՝ խիստ կարևոր եմ համարում գյուղական համայնքներում կրթական ոլորտի մասնագետների ներգրավումը»,-ասել է նախարարը և վստահություն հայտնել, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի գործունեության արդյունքում հնարավոր կլինի փոխել գյուղական համայնքների շատ երեխաների ճակատագրեր և որակապես նոր կրթությամբ նպաստել համայնքների զարգացմանը։
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55