Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության արժանի հարցերից են փաստաբանի կարգավիճակն ու նրա դերի ճիշտ ընկալումը հասարակությունում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հաղորդագրությունում ասվում է.
«Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող գործոններից է:
Սոցիալական ցանցերի վերջին ժամանակահատվածի նպատակային դիտարկումը վկայում է, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։
Մասնավորապես, սոցիալական մեդիայում արձանագրվում են վիրավորանք ու նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանություններ։ Ագրեսիվություն է նկատվում հատկապես այն մեկնաբանություններում, որոնք արվում են առերեւույթ կեղծ օգտատերերի կոմից։ Սրան գումարվում է նաեւ այն, որ ներկայում ակնհայտորեն բարձր է սոցիալական ցանցերում ընդգրկված քաղաքացիների թիվը։
Արձանագրվող միտումն այն է, որ նշված մեկնաբանությունները, այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հասարակական բացասական ընկալումներով։ Այս միտումը վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել արդար դատաքննության հիմնարար սկզբունքների խախտման։
Այն խոչընդոտում է փաստաբանության ամրապնդմանը, իսկ լիարժեք պաշտպանված ու անկախ փաստաբանության բացակայությունը վտանգում է արդարադատության եւ, հետեւաբար, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը երկրում:
Իրականում, փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության գործընթացի անբաժան մասն է: Առանց այդ աշխատանքի հնարավոր չէ ունենալ իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատություն: Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է որակյալ արդարադատության երաշխիքը։ Պետք է նկատի ունենալ նաեւ, որ փաստաբանի արդյունավետ աշխատանքի գրավականներից է նրա հանրային բարձր հեղինակությունը, որին փաստաբանը հասնում է բարդ աշխատանքով։
Փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որեւէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։
Փաստաբանի գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։
Սա է ժողովրդավարական ու իրավական պետության հիմնարար ցուցիչներից մեկը։
Ուստի, հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ չափազանց կարեւոր է հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի ու ընկալումների արմատավորումը: Մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանին պետք է վերաբերվել նրա օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով»:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01