ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկող փաստաբանների դիմումը մուտք է եղել դատարան:
«Մոտ 15-20 րոպե առաջ այն մուտք եղավ դատարան»,-Panorama.am-ին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Դիմումին կից ներկայացվել են նաև ԱԺ մոտ չորս տասնյակ պատգամավորների երաշխավորությունը՝ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ:
«Պատգամավորների ստորագրություններն ուղարկվում են դատախազին՝ որպես ֆորմալ գործընթաց, դատավորին դա ներկայացվել է ի գիտություն, որ նման գործիք կա և ավելի թեթև սահմանափակում, քան կալանքն է, կարող է կիրառվել»,-ասաց Օրբելյանը:
Թե երբ կքննի դատարանը փաստաբանների դիմումը, այս պահին հայտնի չէ: Օրբելյանը կարծում է՝ 1-2 օրվա ընթացքում պարզ կլինի:
Փաստաբանը երեկ չէ առաջին օրը հանդիպել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին, վերջինը պնդում է՝ մեղադրանքը չի ընդունում:
«Տրամադրությունը նորմալ էր, առողջական վիճակը նորմալ էր, այդ առումով որևէ խնդիր չկար»,-ասաց Օրբելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամաբ կալանավորվել է երկու ամսով: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Մեղադրանքի առաջադրումից ու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց հետո Քոչարյանը հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում և վենդետա է իրականացվում:
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44