Տաջիկստանում չեզոքացվել է երկրում արգելված «Իսլամական վերածննդի կուսակցության» ընդհատակյա ահաբեկչական խմբավորումը: Այս մասին «РИА Новости»-ին տեղեկացրել են հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի հասարակայնության հետ կապերի կենտրոնում:
Աղբյուրը մանրամասնում է, որ փետրվարին իրականացված հատուկ գործողության արդյունքում 14 մարդ է ձերբակալվել: Նրանք պլանավորել են խոշոր ահաբեկչություններ իրականացնել մարտին՝ Նովրուզի տոնակատարությունների ժամանակ: Բացի այդ, ահաբեկիչները հարձակում են մշակել Դուշանբեում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազայի վրա:
Նշվում է, որ հատուկ գործողության մանրամասները հայտնի են դարձել դատից հետո: Պարզվել է, որ ահաբեկիչները հատուկ նախապատրաստում են անցել Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում, այնուհետև ռազմական գործողությունների մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումների կազմում:
Բոլոր ձերբակալվածները մեղավոր են ճանաչվել վարձկալության, ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև՝ ահաբեկչության համար: Դուշանբեի դատարանը 7-26 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել խմբավորման հիմնադիրներին ու անդամներին:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55