Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը միջազգային կոալիցիայի հետ համատեղ ուժերով կկանգնեցնի Իրանին, եթե նա փորձի փակել Բաբ էլ Մանդեբի նեղուցը, որը միացնում է Կարմիր ծովն Ադենի ծոցին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Եթե Իրանը փորձի արգելափակել Բաբ Էլ Մանդեբի նեղուցը, ես վստահ եմ, որ նա կհանդիպի վճռական տրամադրված միջազգային կոալիցիայի դիմադրությանը, որին կմասնակցեն իսրայելական զինված ուժերի բոլոր տեսակները»,- հայտարարել է Նեթանյահուն:
Անցած շաբաթ Իրանի աջակցությունը վայելող Եմենի ապստամբ հուսիթները հարձակվել են նեղուցով ընթացող երկու սաուդական նավթային տանկերի վրա, ինչից հետո Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ դադարեցնում է նավթի մատակարարումները նեղուցով, որը Միջին Արևելքից հիմնական ճանապարհն է դեպի Եվրոպա:
Հուսիթները, որոնք նախկինում սպառնացել էին նեղուցի արգելափակմամբ, անցած շաբաթ հայտարարել են, որ սաուդյան նավահանգիստները և Կարմիր ծովում այլ թիրախներ խոցելու հնարավորություն ունեն:
Իրանը չի սպառնացել արգելափակել Բաբ Էլ Մանդեբի նեղուցը, բայց հայտարարել է, որ կարգելափակի Հորմուզի նեղուցը, եթե նրան թույլ չտան նավթ արտահանել:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55