Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների վերաբերյալ ՌԴ-ի հայտարարությունների առնչությամբ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դիրքորոշումն ամբողջովին համընկնում է ՀՀ ԱԳՆ-ի ձևակերպումների հետ: Օգոստոսի 2-ին ՀՀ կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է այդ զարգացումների հետ:
«Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է կառավարության 100 օրվա հետ: Ենթադրում եմ, որ կմասնակցեն նաև տարբեր նախարարներ»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասաց Արարատ Միրզոյանը:
Լրագրողները նկատեցին, որ Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների վերաբերյալ ՌԴ-ի հայտարարությունները ՀՀԿ անդամներն ահազանգ են համարում: Արարատ Միրզոյանի խոսքով՝ ապացուցված է, որ ՀՀԿ-ականների գնահատականը տարբերվում է իրավիճակի օբյեկտիվ իրողություններից:
Լրատվամիջոցներն անդրադարձան նաև Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, մասնավորապես՝ հնչեց դիտարկում այն մասին, որ եթե այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ է գնում, ապա արդյոք դա նշանակում է, որ «Ելք» դաշինքը պառակտվեց: Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ վաղ է նման եզրահանգումներ անելը, հենց պառակտվի, ապա այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:
«Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի», Նիկոլ Փաշինյանի, թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և հեղափոխության արժեքները: Այդ ուժը կստանձնի բոլոր փոփոխությունների պատասխանատվությունը, կդառնա դրանց դրոշակակիրը: Այդ քաղաքական ուժում կարող են ընդգրկվել և՛ անհատներ, և՛ քաղաքական, և՛ հասարակական կառույցների ներկայացուցիչներ»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լուրջ չի ընկալվում, Արարատ Միրզոյանը նշեց, որ ամիսներ առաջ իրենք էլ լուրջ չէին ընկալվում:
Ինչ վերաբերում է Հայաստանում ներդրումային քաղաքականությանը, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք տարվում է: Նա վստահություն հայտնեց, որ ներդրումներ անպայման լինելու են:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15