Մեր իրականության ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է:
Կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Սահմանադրությունը սահմանում է, թե ինչպես պետք է հարաբերությունները կարգավորվեն, իսկ իրականում հարաբերությունների զգալի մասը կարգավորվում է լրիվ այլ կերպ:
«Մեր խնդիրն այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և մենք այդ գործով ենք ՀՀ-ում հիմա զբաղված: Հիմա վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո տեսում ենք, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման ոլորտում, կրթության ոլորտում՝ մասնավորապես»,- ասաց նա:
Նա օրինակ բերեց, որ ՀՀ-ի տարբեր գերատեսչությունների կազմում կան կրթական հաստատություններ, ինչպես, օրինակ, Դիվանագիտական ակադեմիա, ԱԻՆ ակադեմիա, Արդարադատության ակադեմիա, Պետական կառավարման ակադեմիա և այլն:
Մյուս կողմից, ըստ նրա, կան բուհական համակարգեր, որտեղ պատրաստում են իրավաբաններ, դիվանագետներ և այլն:
«Հիմա վստահաբար կարելի է ասել, որ ԱԻՆ ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում պրակտիկ առումով, քան ավանդական բուհական համակարգում: Արդյոք այստեղ տրամաբանության խնդիր չունե՞նք, և արդյոք ժամանակը չէ՝ մտածենք, որ սինխրոնիզացնենք կրթական համակարգը, մասնավորապես, այն բուհերը, որոնք պետք է պատրաստեն մասնագետ, իրոք պատրաստեն որակյալ մասնագետ, այլ ոչ թե մասնագետ, որը պրակտիկապես տվյալ ոլորտին ձեռնտու չէ»,- ասաց նա:
Վարչապետը նաև մատնանշեց լուծման տարբերակ: «Օրինակ՝ եթե համոզված ենք, որ Դիվանագիտական ակադեմիան ավելի լավ կրթություն է տալիս՝ ունենալով մագիստրատուրայի կարգավիճակ, ինչո՞ւ չենք նույնականացնում, օրինակ, Արտաքին հարաբերություների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ:
Սինխրոնիզացումը կբերի, նախ, առաջինը, կադրերի պատրաստման առավել արդյունավետ համակարգ ունենալուն, և, երկրորդը, հսկայական պետական միջոցներ կխնայվեն. նույն նպատակի համար երկու անգամ պետական միջոցներ ենք ծախսում»,- ասաց նա
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01