Հայկական աստղագիտական ընկերության եւ «Անդր դը քամն սքայ» (“Under the Common Sky”) լեհական հասարակական կազմակերպության ծրագրի միջոցով Հայաստանի 5 մարզերի տասը դպրոցներ կստանան աստղադիտակներ:
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Արարատի եւ Սյունիքի մարզերից ընտրված դպրոցներից ֆիզիկայի, մաթեմատիկայի ու աշխարհագրության 20 ուսուցիչներ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը վերապատրաստում են անցնել Բյուրականի աստղադիտարանում, որպեսզի իրենց դպրոցներում հիմնեն աստղագիտական խմբակ:
«Under the Common Sky» կազմակերպության ղեկավար Էվելինա Գրացկան պատմում է. «Մենք փորձում ենք հանրայնացնել գիտությունը: Իսկ ավելի շատ կենտրոնացած ենք աստղագիտության վրա, որովհետեւ սա լավագույն ճանապարհն է երեխաների հետ ընդհանուր հետաքրքրություն գտնելու ու ստեղծելու համար. աստղագիտությունը հիասքանչ է, ոգեւորող է, այն ավելի հեշտ է գրավում մարդկանց»:
Այս ծրագրի շրջանակներում Լեհաստանի 5 եւ Կիրգիզիստանի 20 դպրոցներ ստացել են աստղադիտակներ ու աստղագիտական խմբակներ հիմնել իրենց դպրոցներում:
Ֆինանսավորումն իրականացվում է «Education for Democracy» հիմնադրամի միջոցով, որի նպատակն է առավել դեմոկրատ հարաբերություն ստեղծել կրթության ոլորտում:
Հայաստանում իրականացվող ծրագիրը անվանվել է «Հայոց երկնքում», որի կոորդինատոր Սոնա Ֆարմանյանը նշում է՝ թիրախային խումբը մարզերն են. «Հայկական աստղագիտական ընկերության, Բյուրականի աստղադիտարանի ու ՀՕՖ-ի հետ համատեղ իրականացնում ենք մի քանի ծրագրեր (ամենամյան գիտաճամբարներ, աստղագիտական թեմայով դասախոսություններ դպրոցներում, «Ւմ Տիեզերքը» շարադրությունների մրցույթ), որոնց, հատկապես վերջին տարիներին, մարզերն ավելի ակտիվ ենք ներգրավվում: Մենք կարեւորում ենք մարզերում նորարարություների ներմուծումը, կապը գիտության հետ: Վստահաբար, հետագայում շատ աշակերտներ դառնալու են գիտաշխատողներ, աստղադիտարանի աշխատակիցներ»:
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44