Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 24 երկրների 120 ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանը ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Շնորհավորելով համաժողովի մասնակիցներին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Սփյուռքի հետ կրթական առնչությունները Հայաստան-Սփյուռք համագործակցության կարևոր բաղադրիչներից է. «Կրթության դաշտում վերարտադրվում և ձևավորվում են արժեքներ, որոնք լինելու են հայի վաղվա օրվա քաղաքական և մշակութային օրակարգի հիմքում»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկել արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Նախարարի խոսքով` խորհրդաժողովի քառօրյա աշխատանքի արդյունքում մշակված բանաձևը պետք է արտացոլի այն հիմնական ուղղությունները, որոնց իրագործմամբ հնարավոր կլինի լուծել Սփյուռքի կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և ստեղծել կայուն համագործակցության միջավայր: «Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը անցնում է մեզ համար շատ կարևոր` արժեքների վերաիմաստավորման և թավշյա հեղափոխության փուլում: Ընդ որում հեղափոխությունը դեռ չի ավարտվել, որովհետև մենք դեռ անելու շատ գործ ունենք: Տարբեր ոլորտներում, այդ թվում նաև կրթության համակարգում կան իներցիաներ, որից մենք պետք է դուրս գանք: Սփյուռքի հետ փոխհարաբերություններում, հատկապես կրթությանն առնչվող հարցերում մենք պետք է նոր օրակարգ ձևավորենք` նաև այս խորհրդաժողովի արդյունքներից ելնելով: Խնդիրները բազմազան են` սկսած դասավանդման մեթոդներից ու նոր ծրագրերից մինչև արևմտահայերենի խնդիր:Վստահ եմ, որ աշխատանքային կարգով կարող ենք քնննարկել բոլոր հարցերը և գտնել լուծման արդյունավետ ուղիներ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
ՀՀ վարչապետն իր ուղերձում շեշտել է, որ ուրախ է Հայաստանում ողջունել ազգային կրթության բոլոր պատասխանատուներին և մասնավորապես նշել. «Արտերկրի յուրաքանչյուր կրթօջախ ջանքեր չի խնայում հայերենի բանավոր և գրավոր խոսքը պահպանելու համար: Մեր մշակութային ինքնության պահպանումը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է և այն պահպանելու զարգացնելու համար անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն» :
Խորհրդաժողովի մեկնարկի առիթով օրհնության գիր է հղել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղղակիորեն անդրադառնում է Արցախի վրա. «Հետևաբար յուրաքանչյուր խոսք պետք է մեծ պատասխանատվությամբ արտաբերել, հիշելով, որ թշնամու նշանառության տակ են գտնվում Արցախի երեխաները: Արցախի դպրոցներում սովորողները պետք է ունենան համոզմունք, որ երբևէ առուծախի առարկա չի դառնա այն հողը, որի վրա իրենք ապրում են»,- նշել է Արցախի նախարարը:
Նշենք, որ Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 6-ին: Խորհրդաժողովի աշխատանքները կընթանան լիագումար նիստերի և բաց քննարկումների ձևաչափով: Լիագումար նիստերում նախատեսված են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբաբյանի, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի զեկույցները:
Մասնախմբերում քննարկվելու են սփյուռքի ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման հիմնախնդիրները, այդ թվում ոչ ավանդական մեթոդների կիրառման հնարավորությունները: Օրակարգում են նաև կրթական կառույցների երկկողմանի համագործակցության հեռանկարները, արտադասարանական աշխատանքի կազմակերպման հարցերը, նախադպրոցականների և մեծահասակների կրթության կազմակերպման առանձնահատկությունները, սփյուռքի դպրոցներում «Շախմատ» առարկայի ուսուցման հնարավորությունները:
Խորհրդաժողովն ամփոփվելու է բանաձևի ընդունմամբ, որն առաջիկա երկու տարիներին ուղղորդիչ կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության համար:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03