«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել:
«Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման գործընթացը նահանջել է»,– ասաց կազմակերպության ղեկավարը:
Նրա տեղեկացմամբ, օգոստոսին հիվանդություն է տարածվում, որի դեմ գյուղացին միայնակ չի կարողանում պայքարել: Հարկավոր է մասսայական, ավիացիոն սրսկումների միջոց կիրառել, որը պետք է նախարարությունը կազմակերպի, ինչը չի անում: Այդ է պատճառը, որ ամառվա վերջին ամսին գյուղմթերքի գինը բարձրանում է, ինչը լոլիկի քիչ ցանքատարածություններով է պայմանավորված:
Հ. Բերբերյանը չի կարողանում հասկանալ, թե շուկայական տնտեսության պայմաններում գյուղատնտեսության նախարարությունն ընդհանրապես ինչ գործ ունի արտահանումների հետ, քանի որ դրանով պետք է զբաղվեն մասնավոր ընկերությունները:
«Մեկ այլ նախարար էլ գնում, կարտոֆիլի ցանքատարածությունների ֆոնին նկարվում էր, որ ցույց տա, թե իբր գործ է անում: Հերիք չի գործից չեն հասկանում, մի բան էլ բերում նշանակում են նախարար: Ֆիզիկոսն ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ, ես չեմ հասկանում: Արդեն մի քանի տարի է ասում եմ, որ բարեփոխումների պետք է գնանք, բայց նախարարությունն այդպես էլ որևէ ծրագիր չի իրականացնում: Դրանք պետք է շեշտակի լինեն, որպեսզի հաջորդ տարի ցանքատարածություններն ավելանան: Գիտելիք է հարկավոր ունենալ, և եթե նախարարը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ի՞նչ գիտելիք պետք է ունենա գյուղատնտե
Նա նաև հիշեցրեց, որ դաշտում աճած լոլիկի գինը մի քանի անգամ էժան է լինում, քան ջերմոցում աճածինը: Խոսելով գործարանների հայտարարած 30–40 դրամով լոլիկի ներմուծման գնի մասին, նա նշեց, որ նման հայտարարությունները ստվերային տնտեսությունների համար են արվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45