Մոսկվայի Օստանկինսկի դատարանը երկրորդ փորձից բավարարել է քննության միջնորդությունը և կալանավորել իրենց հորը սպանած երեք քույրերի:
«Դատարանը, քննելով քննության միջնորդությունը, բավարարել է այն. քույրերը մինչև սեպտեմբերի 28-ը կալանավորվել են», - հաղորդել են դատարանից:
«Բոլոր երեքին արդեն մեղադրանք է առաջադրվել «նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով»,-հայտնել է Գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Իվանովան Lenta.ru-ին:
Իվանովայի խոսքով, այս պահին արդեն հարցաքննվել են մեղադրյալների հարազատները, դասարանցիները և ծանոթները:
Փորձաքննությունն է նշանակվել, այդ թվում բնակարանում սպանության գործիքները` դանակը և մուրճը, հայտնաբերելու համար:
Ավելի վաղ՝ հուլիսի 31-ին, նույն դատարանը երկարացրել էր բոլոր երեքի ձերբակալության ժամկետը, քանի որ նիստին քննության պատրաստված ապացույցները բավարար չէին: Դատարանը համարել էր, որ կանոնավոր սեռական բռնության մասին աղջիկների վարկածը բավարար չափով չի ուսումնասիրվել և քննության առաջարկել էր դատաբժշկական փորձաքննություն անցկացնել, ինչի համար 72 ժամով երկարացրել էր ձերբակալության ժամկետը: Փորձագետները բռնության որևէ նշան չեն հայտնաբերել, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Գործակալության զրուցակիցը նաև հայտնել է, որ քննության առաջին փուլում բոլոր 3 մեղադրյալները հակասական ցուցմունքներ են տվել, շփոթվում են մանրամասներում և տարբեր կերպ են պատմում կատարված սպանությունը: Դա արդեն կասկած է առաջացնում նրանց ազնվության վերաբերյալ:
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44