Մամուլը գրել է Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը մեր վարչապետին ասել է կամ ակնարարկել է , որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ընկերն է և որ Քոչարյանի հետ շարունակել է ընկերական հարաբերություններ ունենալ նաև , երբ արդեն Քոչարյանը պաշտոնաթող նախագահ էր ․․․
Սա իրականում շատ կարևոր ինֆորմացիա է, եթե իսկապես նման զրույց է եղել , ապա ստացվում է այդ զրույցից անմիջապես հետո կալանավորելով նախկին նախագահ Քոչարյանին՝ Հայաստանի վարչապետը փորձել է ինչ-որ մեսիջ հղել նախագահ Պուտինին , որ անշուշտ իր բացասական հետևանքներն է ունենալու Պուտին-Փաշինյան, հետևաբար ՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում ։
Շատ քիչ է լինում, որ Հայաստանի պես փոքրիկ երկրի նախկին նախագահը պաշտոնաթողությունից հետո էլ շարունակի ընկերական հարաբերություններ ունենալ աշխարհի ամենաազդեցիկ գործիչներից մեկի ՝ Վլադիմիր Պուտինի հետ , և սա խոսում է Ռոբերտ Քոչարյանի մարդկային որակների , ավելի կոնկրետ՝ սեփական խոսքի տերը լինելու , գործընկերիներին չխաբելու և չհիասթափեցնելու , կանխատեսելի և սկզբունքային լինելու և էլի մի շարք տղամարդուն և վստահելի քաղաքական գործչին բնորոշ հատկություններով ...
Եվ այս որակների շնորհիվ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո շարունակել է ընկերական հարաբերություններ ունենալ ոչ միայն Վլադիմիր Պուտինի, այլև՝ մի շարք այլ պետությունների նախագահների հետ ։
Քոչարյանը կարողանում էր այնպես անել , որ կայացած և ազդեցիկ մարդիկ վստահեին իրեն և խոսքը միայն պետությունների ղեկավարների մասին չէ, այլ նաև բիզնեսմենների․ Քոչարյանին վստահեցին և Հայաստան եկան Քըրք Քըրքորյանը, Ջերարդ Գաֆեսճյանը, Էդուարդո Էռնեկյանը ․․․
Թվում է, թե մանրուք է , բայց իրականում անչափ կարևոր է , որ մեր պես փոքր երկրի ղեկավարը կանխատեսելի գործընկերոջ և խոսքի տեր մարդու համբավ ունենա , որպեսզի նրան հավատալով և վստահելով աշխարհի քաղաքական և բիզնես հսկաները ցանկանան աշխատել Հայաստանի հետ , ինչպես օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ։
Այս առումով վարչապետ Փաշինյանը խորը մտածելու տեղ ունի , քանզի Լավրովի հայտարարությունը իրականում մեսիջ էր առ այն , որ մեր երկրի քաղաքական թիվ մեկ դեմքը՝ վարչապետ Փաշինյանը փոփոխական մարդ է , ով արագ փոխում է իր խոստումներն ու տեսակետները , կանխատեսելի գործընկեր չէ , իսկ նման ղեկավար ունենալը փոքրիկ , թշնամանական կամ պոտենցիալ թշնամական երկրներով շրջապատված Հայաստանի համար կարող է անդառնալի հետևանքներ թողնել ։
Հուսով եմ Փաշինյանը հետևություններ կանի և կփորձի դառնալ սեփական խոսքի տեր , վստահելի և կանխատեսելի գործընկեր ոչ միայն Ռուսաստանի , այլ նաև մյուս պետությունների ու գործարարների համար ։
Փաշինյանը կարող է այս ամենը սովորել՝ շատ շփվելով Քոչարյանի հետ կամ կարդալով վերջինիս գիրքը...
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55