Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չարաշահումների նոր փաստեր է հրապարակել։
Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով` նույն այդ հիվանդանոցի տնօրենին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Աճուրդներն արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է հայտարարվել, քանի որ անցանկալի մասնակից է եղել՝ հանձնաժողովի անդամների «հիվանդանալու» պատճառով»,– գրում է նախարարը։
Թորոսյանը հայտնում է, որ 1495.4 ք/մ մակերեսով մասնաշենքի գնահատված արժեքը 92 799 000 դրամ է, վաճառքի մեկնարկային գինը՝ 69 599 000, շենքը վաճառվել է 22 806 201 դրամ–ով։
Նախապես պլանավորված է եղել 10 աճուրդ։ Այն կայացել է 7-րդ անգամից՝ 10.08.2007թ–ին։
Բացի այդ, ըստ նախարարի, հիվանդանոցում գործում է մեկ հիմնական մատակարար, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։
Արսեն Թորոսյանի հրապարակած լուսանկարում պատկերված է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորաբաց մասնաշենքը, որի բացումը տեղի է ունեցել 2017թ.–ի նոյեմբերի 8-ին` նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա տիկին Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15