Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանից զենքի որոշ տեսակներ գնող երկրների դեմ: Պատժամիջոցները նախատեսված են 2017-ին Կոնգրեսի երկու պալատների բացարձակ մեծամասնության կողմից ընդունված CAATSA՝ Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին պայքարի ակտով:
Վերջին տասնամյակում Ռուսաստանից զենքի հիմնական գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ալժիրը, Վիետնամը, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրաքը, Ադրբեջանն ու Մալայզիան: Ընդունված ակտի 231-րդ կետի համաձայն, Ռուսաստանի հետ սերտ ռազմական համագործակցություն ունեցող կամ զենքի գնման խոշոր գործարք կնքած երկրի դեմ Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ ընդունի եւ դադարեցնի ռազմական համագործակցությունն այդ երկրի հետ: Պահանջները սակայն Սպիտակ տանը մանեւրելու քիչ հնարավորություն էին տալիս, վտանգելով ԱՄՆ-ի հարաբերություններն ավանդական դաշնակից Հնդկաստանի, Վիետնամի եւ Ինդոնեզիայի հետ:
Այս շաբաթ Միացյալ Նահանգների Կոնգրեսի վավերացրած պաշտպանական ծախսերի օրենքը թույլ է տալիս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին բացառիկ դեպքերում պատժամիջոցներից ազատել այն երկրները, որոնք Ռուսաստանից մեծաքանակ զենք էին գնել: Մասնավորապես, Պենտագոնի ղեկավարը կարող է պատժամիջոցներից ազատել այն երկրները, որոնք ցույց կտան, որ դադարեցրել կամ զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանից զենքի գնումները: Դա, մասնավորապես, թույլ կտա ԱՄՆ-ի դաշնակից Վիետնամին կամ Ինդոնեզիային ապահովել նրանց մոտ եղած ռուսական զենքերի վերանորոգման ընթացիկ կարիքները, միեւնույն ժամանակ խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից, եթե նրանք հրաժարվեն Մոսկվայից զենքի հետագա մեծածավալ գնումներից:
Միեւնույն ժամանակ, նույն օրենքը պատժելու է Թուրքիային, որը նախատեսում է Ռուսաստանից S-400 հակաօդային համակարգեր գնել: Որպես պատիժ, Միացյալ Նահանգների Սենատն ու Ներկայացուցիչների պալատն արգելափակելու են Թուրքիային ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը:
amerikayidzayn.com
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55