ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը համաձայնվեցին հարթել երկու երկրների միջեւ մի շարք հարցերում առկա հակասությունները: Սինգապուրում նրանց միջեւ հանդիպումն անցկացվեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ սկսեց ընդդեմ թուրք երկու նախարարների, որոնց մեղավոր է համարում Թուրքիայում ամերիկացի կրոնավոր Էնդրու Բրանսոնին կալանավորելու մեջ:
Չավուշօղլուն հանդիպումից հետո ասել է, թե ինքը Փոմփեոյին մի քանի անգամ է հղել այն ուղերձը, որ ‘’սպառնալիքների լեզվով խոսելու միջոցը ու պատժամիջոցները ոչ մի հարց լուծել չեն կարող’’: Թուրքական հեռուստակայանների միջոցով նա ասել է, թե իրենք համաձայնվել են միասնաբար աշխատել, համագործակցել եւ շարունակել երկխոսությունը:
Թուրք երկու նախարարների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջիցներ սկսվելուց մի քանի ժամ անց Թուրքիան հանդես եկավ պատասխան քայլերը չուշացնելու մասին հայտարարությամբ, սակայն թուրքական կողմից ձայնի երանգն արագ խամրեց:
Փոմփեոն ավելի ուշ լրագրողներին ասաց, որ Միացյալ Նահանգները Թուրքիային տեղեկացրել է այն մասին, որ ‘’ժամացույցի սլաքներն առաջ են գնում եւ արդեն եկել է Բրանսոնին վերադարձնելու ժամանակը’’:
‘’Կարծում եմ, նրանք կըմբռնեն, թե որքան լրջորեն ենք մենք մոտենում այս հարցին: Իսկ սա թուրքերի հետ ունեցած մեր բազմաթիվ հարցերից մեկն է’’, ասել է Փոմփեոն:
Փոմփեոն ասել է նաեւ, թե պիտի ազատ արձակվեն Թուրքիայում ձերբակալված մյուս երեք անձինք: Խոսքը թուրք այն երեք անձանց մասին է, որոնք աշխատել են Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը:
Բրանսոնին Թուրքիայում մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ համագործակցելու մեջ: Բրանսոնին, որը հերքում է իր դեմ հարուցված մեղադրանքները, սպառնում է մինչեւ 35 տարվա ազատազրկում:
Ավետարանական եկեղեցու հոգեւորական Բրանսոնի կալանավորումը մեծապես մտահոգում է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին, որն անձնապես ունի ամուր կապեր Ավետարանական եկեղեցու հետ:
21 ամիս բանտում անցկացրած Էնդրու Բրանսոնը մի քանի օր առաջ դուրս բերվեց բանտից ու դրվեց տնային կալանքի տակ: ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը զսպել է իր հայտարարությունները եւ խուսափում է Թրամփի նկատմամբ քննադատություններից:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03