Իրանը կնվազեցնի Սիրիայում իր ներկայությունը կամ ընդհանրապես կհեռանա այնտեղից, եթե իրավիճակը կարգավորվի, իսկ ահաբեկչության դեմ պայքարն ավարտվի: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այնքան, ինչքան Սիրիայի իշխանությունը դա ցանկանա, մենք կլինենք այդ երկրում: Մեր կարևոր խնդիրը, բացի Սիրիայի իշխանության դիմումից, եղել է ահաբեկչության դեմ պայքարը: Երբ մենք զգանք, որ Սիրիան մոտ է հարաբերական կայունության, իսկ ահաբեկչության դեմ պայքարն ավարտվում է և զգալի հաջողություններ են գրանցվել, անկասկած, մենք կարող ենք նվազեցնել Սիրիայում խորհրդատվական ներկայությունը կամ առհասարակ հեռանալ այնտեղից»,- ասել է Քասեմին:
Հուլիսի սկզբին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը կպահպանի ներկայությունը Սիրիայում, այլապես ահաբեկիչները կվերսկսեն ակտիվ գործունեությունը:
Նա նշել է, որ իրանական զորքերը Սիրիայում են պաշտոնական Դամասկոսի խնդրանքով, և ընդգծել է, որ այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի պահանջները երկրից դուրս բերել զորքերը տեղին չեն:
Իսրայելի իշխանությունները բազմիցս մտահոգություն են հայտնել Սիրիայում իրանական ուժերի ներկայության առնչությամբ, քանի որ կարծում են, որ դրանք վտանգ են ներկայացնում Իսրայելի համար:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44