Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ առաջարկել է հանդիպել իր իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիին ու այդ երկրի իշխանություններին, ինչն արել է ամերիկա-իրանական հարաբերությունների վտանգավոր սրացման ֆոնին:
«Իրանի տնտեսությունը շատ վատ վիճակում է, այն արագ անկում է ապրում: Ես կա՛մ կհանդիպեմ, կա՛մ էլ չեմ հանդիպի նրանց. դա կախված է նրանցից»,- իր թվիթերյան միկրոբոլոգում գրել է Թրամփը:
Հայտնի է, որ այս շաբաթ ԱՄՆ ղեկավարն ասել էր, որ պատրաստ է Ռոհաննի հետ հանդիպման:
«Առանց նախապայմանների, եթե նրանք ցանկանում են հանդիպել, ես կհանդիպեմ, երբ որ նրանք ցանկանան»,-ասել էր Թրամփը՝ ընդգծելով, որ դա լավ կլիներ և՛ նրանց, և՛ իրենց, և՛ աշխարհի համար:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Խոսքը դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք սահմանված, հետո չեղարկված պատժամիջոցների վերականգնման մասին է:
Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքնեի արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:
Հայտնի է, որ պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում:
Սակայն նախագահ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին:
Ոլորտի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ դեպքերի նման զարգացումն ահռելի վնաս կպատճառի ոչ միայն իրանական, այլև համաշխարհային տնտեսությանը: Ենթադրվում է, որ այս ամենը կհանգեցնի Իրանի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկմանը, ինֆլյացիայի աճի, սոցիալ-տնտեսական ճգնաժամի:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03