Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 5-ին իր դեմ իրագործված մահափորձից հետո դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով օգնել իրեն ահաբեկիչների դեմ պայքարում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մահափորձից հետո ունեցած ելույթում Մադուրոն հայտարարել է, որ մահափորձի հետևում կանգնածների մի մասը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ուստի նա խնդրել է Թրամփին աջակցել իրեն դեպքի հետաքննության, ինչպես նաև ԱՄՆ-ի տարածքում գտնվող մեղավորներին գտնելու, պատասխանատվության ենթարկելու հարցում:
«Դա ինձ սպանելու փորձ էր: Այսօր նրանք փորձում էին սպանել ինձ»,- ևս մեկ անգամ շեշտել է Մադուրոն:
Վերջինս կատարվածի համար մեղադրել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին, սակայն Կոլումբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շտապել է հերքել մեղադրանքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն: Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:
Երկրի գլխավոր դատախազը կատարվածը որակել է ահաբեկչություն:
Վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը ստանձնել է Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը: Նրանք այս մասին գրել են իրենց թվիթերյան միկրոբլոկում:
Խմբավորման անդամները մանրամասնել են, որ օգտագործել են երկու հատ անօդաչու թռչող սարք՝ համալրված С4 պայթուցիկով: Սակայն անօդաչուներին չի հաջողվել հասնել նախագահական լոջայի մոտ, քանի որ դիպուկահարները վնասազերծել են դրանք:
«Մենք ցույց տվեցինք, որ կառավարությունը խոցելի է: Այսօր մենք չհասանք մեր նպատակին, բայց դա սոսկ ժամանակի հարց է»,- նշվել է խմբավորման էջում:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55