«ԼՂՀ կառավարությունը հուլիսի 8-ին Ազգային օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունն է ներկայացրել այն մասին, թե ինչ նվիրատվություններ են ստացվել ԼՂՀ հակամարտության գարնանային թեժացման օրերին՝ ապրիլից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, և ինչպես է բաշխվել օգնությունը, նաև գաղտնի տեղեկություններ հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ։ Քանի որ բաշխման գործընթացի վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ՝ բացասական և դրական արձագանքներ կային, ստացված օժանդակության ամփոփ պատկերը ԼՂՀ կառավարության աշխատակազմն ուղարկել է նաև ԶԼՄ-ներին։ Ըստ այդմ, հուլիսի 1-ի դրությամբ մոտ 7 հազար մարդ և կազմակերպություն մոտ 2 մլրդ. 335 հազար դրամ է փոխանցել կառավարության հատուկ հաշվեհամարին, մոտ 3 մլն. դոլար, 173 հազար, 728 եվրո և 62 հազարից ավելի ռուբլի։ Ընդհանուր գումարային մուտքը կազմել է մոտ 4,562,175,600 դրամ: Դրա մեծ մասը ծախսվել է ռազմական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, ինժեներական աշխատանքների, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացման համար, և մոտ 200 մլն. ուղղվել է զորակոչված քաղաքացիների և կամավորականների դրամական աջակցությանը։ Արցախի Հանրապետություն նաև սնունդ, սարքավորումներ, ավտոմեքենաներ են գնացել, որոնք բաժանվել են պետական տարբեր մարմինների, այդ թվում՝ ԱԱԾ-ին և Արտակարգ իրավիճակների ծառայությանը։
97 մեքենա բաժին է ընկել ՊԲ-ին, հիմնականում UAZ-452 մակնիշի, որոնք ժողովուրդն անվանում է буханка: Նվիրաբերված ամենալավ ավտոմեքենան՝ միակ Nissan Patrol-ը, թե բանակի գեներալներից ում է բաժին ընկել, կառավարությունում չեն գաղտնազերծում, ասելով․ «Գուցեև գեներալի չլինի, այլ կոնկրետ նպատակով կիրառվելիս լինի: Մենք տվել ենք բանակին, իրենք են որոշում, թե ինչ նպատակով են կիրառում։ Ճիշտ էլ չէ այդքան մանրամասները բացել։ Վտանգավոր էլ է ասել, թե որ մեքենան ում է տրված անձնապես, առավել ևս, որ ադրբեջանցիները թիրախավորում էին բարձրաստիճան սպաների մեքենաները»։ Փաստորեն, մեքենաները բաժանվել են բարձրաստիճան սպաներին, որոնք առանց այդ էլ շատ մեքենաներ ունեն։ ԱԱԾ-ն վերցրել է «ջիպոտ» մոդելները՝ մեկ հատ UAZ patriot, երկու հատ UAZ Pik Ap։ 22 հատ ավտոմեքենա ուղարկել են ԼՂՀ շրջանների վարչակազմերին։ 4 հատ մեքենա ստացել են պետական այլ մարմինները, ևս 4-ը, որոնց թվում է նաև մի հասարակ NIVA, դեռ չեն բաժանել։ Սննդի և տնտեսական ապրանքների տեսականին չեն մանրամասնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01