Օրեր առաջ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ էին ժամանել մոտ 10 ԼԳԲՏ-ականներ՝ խմբակային հավաք կազմակերպելու նպատակով: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշել էր Շուռնուխի համայնքապետ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ, նրանք փողոցներով գիշերը ժամը՝ 2-ին քայլել եւ շակալի ձայներ են հանել, ապա հավաքվել մի տան մեջ, մոմեր են վառել պատշգամբում ու գոռոցները գցել: Շուռնուխցի կանայք եւ դպրոցահասակ երեխաներն էլ վրդովվել են եւ անցել ինքնապաշտպանության: Միջադեպին խառնվել է ոստիկանությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, դե իսկ ԼԳԲՏ կազմակերպություններն այս ընթացքում աղմուկ են բարձրացրել ու ապահովել իրենց հերթական քարոզչությունը:
Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել եւ դատապարտել տեղի ունեցած միջադեպը:
«Դատապարտում ենք ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը 9 հայ ԼԳԲՏ-ի ակտիվիստների վրա: Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների ապահովության եւ անվտանգության համար», - շեշտել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
Արձագանքելով վերոնշյալ հայտարարությանը՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆՆ ընդգծում է. «Երբ Գնդեվանքի ճանապարհին բռնության ենթարկվեց Ամենայն հայոց կաթողիկոսը (ով եւս ՀՀ քաղաքացի է) ինչո՞ւ չմտահոգվեցիք ու չարձագանքեցիք, հարգարժան դիվանագետներ: Թե՞ քրիստոնեական ձեւակերպմամբ՝ պղծութուն եւ այլասերում քարոզողներն են հատկապես վայելում ձեր բարեհաճությունն ու աջակցությունը... Ի դեպ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք պարտավոր եք հարգել աշխարհում առաջին քրիստոնեական երկրի ժողովրդի հոգեւոր-ազգային արժեհամակարգը եւ ձեր խտրական հայտարարություններով ճնշում չգործադրել եւ չմիջամտել մեր պետության ներքին գործերին»:
Հավելենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ուղղված միջադեպի վերաբերյալ «Իրավունքը» հարցում էր ուղարկել ՀՀ-ում արեւմտյան եւ ամերիկյան դեսպանատներին՝ ակնկալելով նրանց տեսակետն ու արձագանքը, սակայն մինչ այսօր որեւէ պատասխան այդպես էլ չկա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
iravunk.com
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44