Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման հետեւանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը շարունակում է փակ մնալ:
ՃՈ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է գիշերային հերթապահություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ից վերսկսվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքները, որոնք իրականացնում են «Կոտայքի ՃՇՇ»-ից 3 միավոր ինժեներական տեխնիկա:
Ժամը 15:30-ին ավարտվել են պայթեցման միջոցով արհեստական քարաթափման նախապատրաստական աշխատանքները:
Ժամը 15:46-ի և 18:00-ի սահմաններում իրականացվել են պայթեցման աշխատանքներ, որոնց արդյունքում վերջնական վտանգը չի վերացել: Աշխատանքները դադարեցվել են ժամը 18:30-ին, կվերսկսվեն վաղը առավոտյան:
Ժամը 12:56-ից մինչև 18:38-ը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը տարածքում իրականացրել է հերթապահություն և օժանդակել պայթեցման աշխատանքներին:
ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Պարզվել է, որ Գողթ գյուղ-Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ:
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44