«Լույս» հիմնադրամի շահառուներից 18 հոգու «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
««Լույս» հիմնադրամի հույսով տարբեր միջազգային համալսարաններ ընդունված ուսանողներ 2-3 շաբաթ առաջ նամակով դիմեցին «Իմ քայլը» հիմնադրամին՝ աջակցություն ստանալու համար: Հիմնադրամը նոր ձևավորման փուլում է, տնօրենի մրցույթ ենք հայտարարել, շատ դժվար էր մեզ համար ֆինանսական միջոցներ գտնել, բայց հիմնադրամը այս ընթացքում փորձեց ամեն ինչ անել: Փորձեցինք կամուրջ դառնալ, գտանք գործընկերներ, ովքեր սիրով աջակցեցին 18 ուսանողների»,- նշեց Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը տեղեկացրեց, որ վերջին տարում «Լույս» հիմնադրամը ունեցել է 48 շահառու՝ 24-ը Հայաստանից և 24 սփյուռքից:
«Եվս 5 երեխայի հարց քննարկվում է, պրոցեսը չի կանգնել, մեզ շարունակում են դիմել: Մենք սա արել ենք արտակարգ պայմաններում: Մենք սկսել ենք քննարկումներ ՀԲԸՄ-ի հետ՝ հասկանալու համար, թե այս հարցն ինչպես պետք է լուծում ստանա»,- հայտնեց նա:
Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 10-ին հայտարարել էր իր գործունեության դադարեցման մասին: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարություն է տարածել, նշել, որ «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել աշխատանքի դադարեցման մասին։
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01