«Ռամկավար Ազատական» կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ առաջիկա սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանի մեծամասնական թափուր տեղի համար կայանալիք ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած Բարդուղ Գալստյանը կուսակցության անդամ չի հանդիսանում: Ներկայացնում ենք «Ռամկավար Ազատական կուսակցության տարածած հայտարարությունն ամբողջությամբ.
«Առաջիկա սեպտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալու է խորհրդարանի մասնակի՝ մեծամասնական կարգով թափուր տեղի համար ընտրություն, որին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ մեկ տասնյակ թեկնածուներ, որոնց թվում` ոմն Բարդուղ Գալստյան, որը թեև թեկնածուների ցուցակում գրանցվել է այլ կազմակերպության անունով, սակայն հանրությանը ներկայանում է որպես Ռամկավար Ազատական կուսակցության անդամ և նախընտրական պլակատներում օգտագործում է ՌԱԿ խորհրդանշաններն ու անունը:
ՌԱԿ Կենտրոնական վարչությունն իր պարտքն է համարում սույն հայտարարությամբ ԼՂՀ իշխանություններին և ի մասնավորի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրության հանձնել այն պարագան, որ վերոհիշյալ անձը չի հանդիսանում և չի հանդիսացել Ռամկավար Ազատական կուսակցության անդամ, հետևաբար իրավունք չունի օգտագործելու կուսակցության անունն ու խորհրդանշանները:
Այս առիթով պարտք ենք համարում հիշեցնել նաև, որ ՌԱԿ-ը ԼՂՀ տարածքում չունի կազմակերպական ներկայություն և, հետևաբար, գրանցված չէ:
Միաժամանակ ցանկանում ենք տեղյակ պահել ՌԱԿ Սփյուռքի կառույցներին և անհատ ընկերներին, որ վերոհիշյալ անձը, որը քանիցս ապացույցն է տվել իր խարդախ նկարագրի, ուղղակի թե միջնորդավորված ձևով այս օրերին խնդրագրեր է ներկայացնում նյութական օգնություն ստանալու նպատակով, իբր նախընտրական ծախսերի համար, ինչը, բնականաբար, արտոնված չէ և համարվում է հանցագործություն: Հորդորում ենք Սփյուռքի մեր ընկերներին զերծ մնալ հանցագործությանը սատարելուց»:
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44