Ընդհանուր աշխատավարձների բարձրացման մասով պետք է ասել, որ բյուջետային քննարկումների մեջ ենք: «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ընդհանուր աշխատավարձերի, թոշակների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ պատկերը դրական է, և եթե տենդենցը նման կերպով շարունակվի, կարծում եմ՝ մոտ ապագայում կարող ենք քննարկել նաև այդ հարցը»,- ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ է ասել՝ որքան գումար է բյուջե ավելացել, նա պատասխանեց․ «Շատ տարբեր թվեր են, նայած, թե ինչն ենք մենք համարում վերադարձված, ինչը ոչ: Խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիոնի մասին, բայց կարծում եմ՝ դա շատ փոքր թիվ է: Սա դեռևս երևացող մասն է եղել, որը որ շատ արագ հայտնաբերվել է և վերադարձվել է, բայց կա արդեն քաղաքականության մակարդակով որոշակի շերտ՝ սև շուկայից հանելու և մաքուր աշխատելու մոտեցում ներդնելու:
Կարծում եմ՝ մեր հիմնական նպատակը դա պետք է լինի, որպեսզի բոլորը ցանկանան, բոլորին շահավետ լինի աշխատել հարկային դաշտում: Այդ դեպքում պատկերն այլ կերպ կլինի՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին չի լինի խոսքը, այլ մի քանի հարյուրի,- ասաց նա:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ պետք է հասկանալ նաև գործարարների խնդիրները, որոնք որ կապված են հարկային օրենսդրության հետ:
«Այդ իսկ պատճառով, այդ խնդիրները հասկանալով՝ փորձում ենք գնալ հարկային օրենսգիրքը պարզեցնելուն, ինչպես նաև տոկոսադրույքները վերանայելուն»,-ասաց նա:
Պատասխանելով օգտատերերից մեկի՝ թանկացումների վերաբերյալ հարցին, թե միայն բանանն ու շաքարավազն են էժանացել, գազարը, ձմերուկը թանկացել են, Տիգրան Ավինյանը նշեց․ «Թանկացումների վերաբերյալ տվյալների վերջին երկու օրվա են, և դրանց պատճառները դեռ ինձ հայտնի չեն: Շատ հավանական է, որ սա կապված լինի ջրի սակավության հետ և նաև կապված լինի արտահանման մեծ ծավալների հետ, որովհետև շատ մեծ ծավալների գյուղմթերք է այս տարի արտահանվել Ռուսաստան»:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55