Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանին:
Ծառայության պետը հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առիթով շնորհավորեց նորանշանակ պետ Խ. Հարությունյանին ՝ մաղթելով արդյունավետ և ժամանակի պահանջներին համընթաց աշխատանք: Արդարադատության փոխգնդապետ Խ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ բարեխղճորեն կկատարեն իր և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի առջև դրված պարտականությունները:
Հիմնարկի պետին պաշտոնապես ներկայացնելուց հետո ծառայության պետ Ա. Մխոյանը շրջայց կատարեց հիմնարկի տարածքում՝ բնակելի գոտում, բուժմասում, խոհանոցում, պատժախցերում, գրադարանում, արհեստագործական և կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներում՝ ծանոթանալու ներկա պայմաններին, հրատապ լուծում պահանջող առկա խնդիրներին: Շրջայցի ընթացքում ծառայության պետը զրուցեց նաև դատապարտյալների և կալանավորված անձանց հետ՝ տալով հստակ պարզաբանումներ նրանց հուզող առաջնային հարցերին:
Ամփոփելով աշխատանքային այցը՝ Ա. Մխոյանը «Արմավիր» ՔԿՀ վարչակազմի և աշխատակիցների ուշադրությունը հրավիրեց վերհանված խնդիրների վրա՝ հրահանգելով լինել հետևողական, աշխատել անձնվեր՝ օրենքի տառին համահունչ. «Պետք է հիշենք, որ գործելու ենք բացառապես օրինականության դաշտում: Անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը ինքնավերափոխվի, անհատական աշխատանքի և մոտեցումների միջոցով վերափոխի նաև ենթակաների մտածելակերպը, հոգեբանությունը, աշխատաձևը, միայն այս դեպքում մենք կարող են արձանագրել հաջողություններ»:
Քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանն առանձնահատուկ շեշտադրեց կոռուպցիայի դեմ մղվող պայքարը. «Կոռուպցիոն դրսևորումներն իսպառ արմատախիլ պետք է արվեն… սա ամենագլոբալ չարիքն է»:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03