Պատգամավորը քվեարկում է իր խղճի և համոզմունքի կամոք և այս սկզբունքը ժողովրդավարական և հատկապես խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրի համար առանցքային սկզբունք է ...
Այսպես կոչված՝ թավշյա հեղափոխության օրերին այս կարևորագույն սկզբունքը կոպտորեն խախտվեց, երբ Նիկոլն իրեն հայտարարեց վարչապետի միակ թեկնածու և փողոց դուրս եկավ ժողովրդի միջոցով բառիս բուն իմաստով ստիպեց պատգամավորներին (բաժանվեցին պատգամավորների և նրանց հարազատների հեռախոսահամարները, որպեսզի քաղաքացիները զանգեն և սպառնան պատգամավորներին, քաղաքացիների տարբեր խմբեր գնացին պատգամավորների տների վրա և այլն և այլն...) կատարելու սեփական կամքին հակառակ ընտրություն՝ վարչապետ ընտրելով Նիկոլ Փաշինյանին: Վստահ եմ , որ ապագայում դեռ առիթ ունենալու ենք անդրադառնալու պատգամավորներին ստիպողաբար՝ սեփական կամքին դեմ քվեարկելու այդ հակաիրավական գործընթացին և այս ամենի հեղինակները մի օր հաստատ կանգնելու են դատարանի առջև ...
Բայց փաստն այն է , որ պատգամավորներին ճնշելու գործընթացն այսքանով չի ավարտվել. այսօր էլ տարբեր գրանտակերների ու արկածախնդիրների, քաղաքական գործիչների ու իբր թե ողջ ժողովրդի անունից ( որը իրականում միֆ է) փորձ է արվում ճնշելու պատգամավորներին, որ նրանք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդության տակ չստորագրեն՝ փորձելով հանրային կարծիք ձևավորել, որ ով ստորագրում է Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդության տակ, նա կամ ազգի դավաճան է ,կամ՝ մարտի 1-ի գործով նախագահ Քոչարյանի «հանցակիցը» :
Այսինքն նոր Հայաստանում պատգամավորները ոչ թե պետք է աշխատեն և քվեարկեն սեփական խղճի և համոզմունքի կամոք, այլ՝ Նիկոլի՞ կամոք...
Եվ ամենաաբսուրդը կայանում է նրանում, որ նախագահ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրող քաղաքական թիմը իրեն սատարող ժողովրդի մի մասի միջոցով կոպտորեն խախտում է պատգամավորների իրավունքներն ու ազատությունները , որը հակաժողովրդավարական և հակաիրավական ակտ է:
Իրականում Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության համար ստորագրած պատգամավորները դրսևորել են բարձր քաղաքական կամք՝ որպեսզի մարտի 1-ի անցքերը քննվեն իսկապես իրավական հարթությունում, այլ ոչ ստանան քաղաքական պատվերի տեսք...
Չնայած պարզից էլ պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմաբ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար, որն ուղղակի անթույլատրելի է...
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32