Քիչ առաջ Վանաձորի Իսահակյան 1 նրբանցք 13 շենքի բակից մի կին փորձել է առեւանգել նույն թաղամասի բնակիչ 10-ամյա աղջկա: Նշված կինը նույն նպատակով երեկ էլ մոտեցել է թաղամասի մեկ այլ երեխայի. «Ես երեկ ժամը 2-ի կողմերը փոքր թոռնիկիս հետ խանութ գնացի: Խանութից դուրս գալիս փողոցի մոտ տեսա մի կին, մեծ թոռնիկիս հետ խոսում է: Մոտեցա, ասեցի ի՞նչ եք ուզում, ասաց դա իմ թոռնիկն է: Ասեցի, տիկին ջան իմ թոռնիկն է: Ասեց իմ թոռնիկն է, իմ տղան Ռուսաստանից բերել է թողել մամայի մոտ, մաման չի թողնում, որ գա ինձ մոտ, մեզ տեսնի: Երեխայի ձեռքը բռնել էր, ես բաց թողեցի, ու երեխային բերեցի տուն»,- պատմում է նույն հասցեի բնակիչ Սուսաննա Պեպանյանը:
75-ամյա կինը այսօր էլ վերադարձել է նշված թաղամաս, կրկին մոտեցել երեխաներին. «Թոռս վազելով տուն եկավ, թե տատիկ էն կինն էլի եկել է: Գնացել է երեխեքի մոտ, իմ թոռնիկին հարցրել է, սոված չե՞ս, իմ թոռնիկը թողել տուն է եկել: Մոտեցել է հարեւանի աղջիկ երեխային, ձեռքը բռնել: Որ թոռնիկս եկավ ասավ, մենք վազեցինք դուրս: Հարսս ասեց ու՞ր ես տանում երեխային, ասեց դա քո գործը չէ, իմ թոռն է, ես տանում եմ: Երեխայի ձեռքից քաշեցինք վերցրեցինք: Ես էլ մի հատ հրեցի իրեն, հարսիս խփում էր: Ու երեխայի հարազատներն արդեն դուրս եկան: Տատիկը վազեց իրա հետեւից, փողոցից բռնեց բերեց: Բակում պահեցինք, մինչեւ ոստիկանությունը եկավ»,- պատմում է տիկին Սուսաննան: Դեպքին ականատես է եղել նաեւ հարեւան շենքի բնակիչ Լիլիթը: Ասում է՝ արդեն վախենում են երեխաներին միայնակ դուրս թողնել. «Լուսամուտից տեսա, ոնց էր երեխայի ձեռքը բռնած ուզում տաներ: Հետո, հարեւանուհին իրա ձեռքից երեխային քաշում էր, ինքը չէր թողնում: Բայց որ մի քանի հոգի հավաքվեցին, նոր այդ ժամանակ թողեց երեխայի ձեռքն ու արագ փախավ: Չգիտեմ ինչ պետքա արվի, որ երեխայի վախն էլ անցնի: Մի ժամ լացում էր, չէին կարողանում հանգստացնել: Ես արդեն վախենում եմ երեխայիս դուրս թողնել, կամ մանկապարտեզ ուղարկել: Հատկապես, որ մանակապարտեզում էլ երեխաներին դուրս են բերում, եւ չգիտես ինչ կլինի»: Մեր այնտեղ գտնվելու պահին դեպքի վայրում էին նաեւ Ոստիկանության Վանաձոր քաղաքի «Բազումի» բաժնի աշխատակիցները. «Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Այնտեղ հայտնաբերել է ենթադրյալ առեւանգում կարած կնոջը: Կատարվածի վերաբերյալ անչափահաս երեխայի տատիկից վերցվել է հաղորդում: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել: Կնոջ հետ կապված այս պահին այլ ահազանգ չենք ունեցել: Եթե նյութերի նախապատրաստման ընթացքում կպարզվի այլ բան, սահմանված կարգով ընթացք կտանք նաեւ այլ տեղեկատվությունների»,- մեզ հետ զրույցում ասաց Ոստիկանության Վանաձոր քաղաքի «Բազումի» բաժի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության մայոր Կարեն Արզումանյանը: Առեւանգման փորձ կատարած կինը Վանաձոր քաղաքի բնակիչ է, ապրում է միայնակ: Այժմ ոստիկանությունում է, կատարվածի վերաբերյալ բացատրություն է տալիս: Կարեն Արզումանյանը հերքեց այն խոսակցությունները, թե կինը հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում: Մանրամասները՝ տեսանյութում
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01