Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, խոսելով 2008 թվականին տեղի ունեցած հնգօրյա ռուս-վրացական պատերազմի մասին, նշել է, որ այդ ժամանակ կողմերի միջև ուժերը խիստ անհավասար են եղել, ինչն էլ դարձել է Վրաստանի պարտության պատճառը, այս մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում։
«Ցավոք, ուժերը խիստ անհավասար էին, և մենք պարտվեցինք, սակայն մենք պահպանեցինք ամենակարևորը՝ արժանապատվությունն ու ինքնահարգանքը։ Մենք ոչ թե հանձնվեցինք թշնամուն, որն էապես ուժեղ էր մեզանից, այլ որքան ուժ ունեինք խփեցինք նրա ատամներին», - գրել է Սաակաշվիլին՝ նշելով իր մի քանի բացթողումները, որոնք կշտկեր, եթե հնարավորություն լիներ ուղղելու 2008-ի սխալները։
«Ես նախապես կվերադարձնեի Իրաքից մեր ամենամարտունակ ստորաբաժանումները։ Երկրորդը՝ ավելի ուժգին կբղավեի ամբողջ աշխարհին, որ համաշխարհային հանրությունը լավ իմանա Ռուսաստանի հարձակվողական բնույթի մասին, թեև վստահ չեմ, որ դա կօգներ», - ասել է նա։
Սաակաշվիլին նաև շեշտել է, որ ոչ մի դեպքում չէր ընտրի ագրեսիան անպատասխան թողնելու տարբերակը նաև այսօր։
«Ագրեսորը կանգ չի առնի, եթե ժամանակին չհարվածես», - գրել է Վրաստանի նախկին նախագահը։
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03