Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով կոչ է անում բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը, ինչը պայմանավորված է, «օրենքով հանրության անունից իրենց վրա դրված պարտականությունները կատարելով»։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Արդարադատության նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ:
Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս համատեղ ջանքերը, իրավաբանական օգնության, այդ թվում՝ քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է:
Մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ անձի կարգավիճակից, մեղսագրվող հանցանքի բնույթից, նախկինում զբաղեցրած պաշտոնից, նրա կողմից իրականացրած գործունեությունից և այլ հանգամանքներից:
Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժողովրդավարական պետության ու հասարակության հիմնաքարերից է, ինչպես նաև կայուն և հաշվետու պետական համակարգ ունենալու գրավականը:
Ինչ վերաբերում է մեղադրյալի իրավունքների պաշտպանությանը, ապա նշված դեպքերում առանց որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավոր չէ ապահովել ոչ անձի իրավունքների պաշտպանությունը, ոչ էլ արդարադատության իրականացումը:
Հարկ է նշել, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Մինչև դատարանի կողմից կայացրած մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, ուստի՝ փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից՝ ելնելով նրա մեղավորության կանխավարկածից:
Փաստաբանների կողմից կոնկրետ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնելուց հրաժարվելը կհանգեցնի արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի կոպիտ ոտնահարման: Քրեական արդարադատությունը հիմնված է մրցակցության և գործառութային տարանջատման սկզբունքների վրա: Այլ կերպ ասած՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է ջանասիրաբար կատարի իր գործառույթը. դատախազը մեղադրի, դատավորը դատի, իսկ պաշտպանը՝ պաշտպանի իր վստահորդին օրենքով չարգելված միջոցներով և ելնելով նրա նպաստավոր շահերից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել իրավունքի գերակայություն և իրական ժողովրդավարություն:
Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ մարդկության և խաղաղության դեմ հանցանքներ կատարելու մեջ մեղադրվող անձանց համար ապահովվել է իրավաբանական օգնությունը՝ ղեկավարվելով արդարադատության շահով:
Հարկ է ընդգծել նաև, որ անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին: Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ որևէ այլ անձ չպետք է կրի մեղսագրվող արարքից բխող բացասական հետևանքները: Ուստի՝ պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը, ինչը պայմանավորված է, ընդամենն, օրենքով հանրության անունից իրենց վրա դրված պարտականությունները կատարելով:
Կառավարությունը կարևորում է փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատուկ դերը ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին և հայտնում է, որ այդ դերից բխող գործունեությանը խոչընդոտելը խաթարում է արդարադատության բուն էությունը»:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01