Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում վերջինիս խնդրանքով մեկնաբանել է Հայաստանում իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:
«Ես շատ սիրում ու հետևում եմ Փաշինյանին, և կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը՝ նա պետք է փոխի համակարգը: Նրա հրամանները հին իրավապահները դեռ կատարելու են, բայց նրանք պարտադիր պատերազմ են պատրաստելու նրա դեմ: Նա պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը: Դեռ ուշ չէ: Նա պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է մեր բոլորիս համար»,- ասել է Սաակաշվիլին:
«Ավելի լավ է, որ նա սովորի մեր սխալների վրա: Պետք չէ, որ նա սեփական սխալները գործի, որովհետև նրա հաջողությունից նաև կախված է մեր բոլորիս հաջողությունը»,-հավելել է նա:
Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետին կարկառուն մարդ է համարում, և նշել է, որ նա պետք է արագացնի անցկացվող բարեփոխումները, և «քանի դեռ կա ժողովրդի էներգիան՝ այն ճիշտ օգտագործի»:
Սաակաշվիլին ընդգծել է, որ «ազատության, կոռուպցիայի դեմ պայքարն ինքնին դուր չի գալիս ՌԴ նախագահ Պուտինին», այդ պատճառով նա փորձելու է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից:
«Ես վստահ եմ, որ Պուտինը պատրաստվում է նրան հեռացնել իշխանությունից: Նա ոչ մի դեպքում չի կարողանա հանգստացնել, համոզել Կրեմլին, որ նման որևէ բան չի անում: Որովհետև ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոփոխության գաղափարն ինքնին դուր չի գալիս Պուտինին, նա այն ատում է: Այդ պատճառով նա արշավ կիրականացնի Փաշինյանի դեմ, հատկապես՝ աշնանից»,- պնդել է Սաակաշվիլին:
Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 34:20 րոպեից.
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44